Այսօր առավոտյան ժամը 8-ից Երեւանում մի շարք փողոցներ կրկին փակվել են: «Դիմադրության» շարժման մասնակիցները ավտոերթերով անհնազանդության ցույցեր են իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Քաղաքացիներն այսօր էլ երթեւեկում են 15 կմ/ժ արագությամբ: Ավտոերթի ուղղություններից մեկը Թբիլիսյան խճուղով էր, որտեղից նրանք շարժվեցին դեպի Երեւան-Աբովյան մայրուղի:
Ավտոերթի մասնակիցները ազդանշաններ էին հնչեցնում ու կոչ անում քաղաքացիներին՝ միանալ այս պայքարին եւ համատեղ ուժերով հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին:
Ընդվզման ավտոերթն ուղեկցում էին պարեկային ոստիկանները՝ որոնք հորդորում էին վերադասավորվել եւ ճանապարհի երկրորդ գոտին ազատ պահել՝ հակառակ դեպքում կդադարեցնեն երթն ու թույլ չեն տա, որպեսզի երթեւեկությունը խոչընդոտվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ