Լրահոս
Օրվա լրահոսը

Եկե՛ք Հայրենիք ու միասնության կոչով բարձրացեք փրկության պատնեշին

Մայիս 23,2022 13:00

Բաց նամակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս՝ ՆՍՕՏՏ Արամ Ա-ին

Վեհափառ Տե՛ր,
Որդիական ջերմ ակնածանքի դրսեւորում ընդունեք խնդրագիրս։

Հայրենիքի համար այս դժնդակ օրերին, երբ ամեն բան իրար է խառնվել, եւ լույսն էլ չի երեւում, հրապարակ են դուրս եկել ազգային մտածելակերպ ունեցող բազմահազար հայորդիներ եւ իրենց լինելիության կռիվն են տալիս չարի դեմ՝ հանուն արդարության։ Ազգը կարիք ունի համախմբման. հայահավաքի զորաշարժ է հարկավոր։

Վեհափառ Տե՛ր, մենք՝ ես եւ իմ ընկերները Հայրենիքի գոյության համար մղվող պայքարի խրամատներից մեր վճռական Ո՛Չ-ն ենք ասում ներկա կառավարության որդեգրած պարտվողական քաղաքականությանը՝ դարավոր թշնամու հետ բարեկամանալու գործելաոճին։ Յուրաքանչյուրս մեր բաժին Հայրենիքի պաշտպանն ենք ու տերը։ Մեկ անգամ պետք ենք մեր Սրբազան Հայրենիքին ու իրավունք չունենք լռելու։ Մեր ձայնը շատերի խաղաքարտերը կխառնի, ու աշխարհը կհարգի Հային։

Որպես Հայ՝ խնդրանքս է. եկե՛ք Հայրենիք ու միասնության կոչով բարձրացեք փրկության պատնեշին եւ համախմբեք ազգը։ Վստահ եմ, որ հազարավոր ազգակիցներ ականջալուր կլինեն Ձեր հայրական հորդորին եւ կզինվորագրվեն հայահավաքի զորաշարժին: Միայն այսպես կկարողանանք կասեցնել օրվա իշխանությունների ազգակործան ընթացքը։ Համոզված եմ, որ Ձեր ոգեղեն խոսքը սեր եւ պայքարի ոգի կբխեցնի անտարբեր մարդկանց հոգիներից՝ առ մեր ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ:

Մատչելով ի համբոյր Ձերդ օծեալ Սրբութեան սուրբ աջոյն:

Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

հրապարակագիր, ազատամարտիկ
Գյումրի

«Առավոտ» օրաթերթ
21.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031