Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, որ առաջիկայում մենք կունենանք շրջադարձային պրոցեսներ». Վահե Դոխոյան

Մայիս 22,2022 22:40

Երեւանում շարունակվող անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաեւ վանաձորցիները: «Հայրենիք» խմբակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանն այս ընթացքում մի քանի անգամ բերման է ենթարկվել, սակայն, ինչպես ինքն է ասում, սա արժանապատվության շարժում է, եւ պետք է գնան մինչեւ վերջ. «Սա արժանապատվության շարժում է, որտեղ չկա ո՛չ շեշտադրված կուսակցական պատկանելիություն, որտեղ չկա ո՛չ ակնհայտ լիդերներ եւ այլն: Մենք  հայտարարել ենք, որ մեզ համար լիդերը հայ ժողովուրդն է, եւ նպատակը՝ Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրն է»,- ասաց Դոխոյանն ու շարունակեց. «Մնացած ամեն ինչի շուրջ շարժման առաջնորդները, յուրաքանչյուրս պատրաստ ենք բանակցել այս նպատակների շուրջ եւ շարժվել առաջ»:

Ներկայացնելով իրավիճակը, թե այս պահին ինչ փուլում է գտնվում, Դոխոյանը վստահեցրեց, որ օրեցօր ավելանում է շարժմանը միացած քաղաքացիների թիվը. «Այս պահին մենք շարունակում ենք մեր երթերը, մեր խաղաղ անհնազադության ակցիաները, եւ կարծում եմ, որ առաջիկայում մենք կունենանք շրջադարձային պրոցեսներ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վահե Դոխոյանը կրկին բերման էր ենթարկվել, որի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. «Ապօրինի բերման ենթարկվեցինք, ուղղությունը դեպի Կոտայքի մարզ։ Խաղաղ երթի ժամանակ… Աբովյան քաղաք, ստեղ էլ տեղ ու դադար չկա: Առաջին անգամ եմ Աբովյանում, երկար կհիշեմ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031