Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու առաջին տիկին Քրիստինա Հարությունյանը մայիսի 22-ին ներկա են գտնվել մայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների՝ 2021-2022 ուսումնական տարվա հաշվետու համերգին:
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, բարերար Ռուբեն Վարդանյանը, հրավիրյալներ:
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ