Լրահոս
Օրվա լրահոսը

1990-ականների սխալը չենք կրկնելու․ Արայիկ Հարությունյան

Մայիս 22,2022 21:40

«Մեր ամենամեծ խնդիրը ոչ թե այսօր, այլ հազարամյակներով եղել է հենց ժողովրդագրական խնդիրը»,- այսօր Ստեփանակերտում կայացած «Ապագա հայկականի» ֆորումի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ըստ ԱՀ նախագահի, ժողովրդագրական խնդիրների հետևանքով մեր հայրենիքում ունենք այն պատկերը, որը հարիր չէ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ազգին․ «Իհարկե, դրա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները կան, բայց մեր հենց այսօրվա առաքելությունը կայանում է նրանում, որ ոչ միայն ապրենք մեր հայրենիքի այս հատվածում, այլ ստեղծենք բոլոր նախադրյալները, որոնք թույլ են տալիս մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր բնակվում են հայրենիքից դուրս՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից դուրս, ստանան այդ հնարավորությունը»։

ԱՀ նախագահի գնահատմամբ, նույն ժողովրդագրական խնդիրը ունենք Հայաստանի Հանրապետությունում ևս․ անկախության տարիները, ցավոք, ժողովրդագրական բավարար ցուցանիշներ չի ապահովել։ «Դրա համար եթե խոսում ենք Արցախի ժողովրդագրական պատկերի, Արցախի անվտանգության, Արցախի քաղաքական խնդիրների վերաբերյալ, ապա մենք պետք է հաշվի առնենք, որ առանց մայր հայրենիքի, առանց Հայաստանի Հանրապետության՝ հզոր հայրենիք հնարավոր չի ունենալ»։

 

Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ այն սխալը, որը թույլ ենք տվել 1990-ականներին, երբ  տասնյակ հազարավոր մարտակերտցիների և շահումյանցիների՝ Արցախի Հանրապետությունում ապրելու հնարավորությունը բաց ենք թողել, այսօր դա չպետք է կրկնենք․ «Ոչ միայն բռնի տեղահանված հայրենակիցներին պետք է հնարավորություն տանք՝ հետ գալ Արցախում ապրելու, այլ նաև պետք է ստեղծենք պայմաններ նրանց համար, ովքեր ուզում են ապրել Արցախում՝ այդ նույն պայմանները ապահովելով։ Արդեն մոտ 600 ընտանիք բնակարաններով ապահովված են։ Ընթացքում է գյուղերում առկա հին բնակֆոնդի վերականգման աշխատանքները, որն էլի ուղղում ենք ոչ միայն տեղահանվածներին, այլ նաև այն ընտանիքներին, որոնք բազմազավակ են և բնակարանային խնդիրներ ունեն։ 3 հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է, իսկ ընդհանուր մեր ծրագիրը 7 հազար նոր տուն կառուցելն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031