Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նոր հաղթանակների շարքն էլ սկսվելու է Արցախից»․ կայացավ «Ապագա Հայկականի» ֆորումը

Մայիս 22,2022 20:35

Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց «Ապագա Հայկականի» ֆորումը: Ֆորումի նպատակն է՝ հանրային քննարկումների միջոցով առանձնացնել այն առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ են լինելու հայկական պետությունների զարգացումն ապահովելու համար:

«Ապագա Հայաստանի» նախաձեռնության գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ ֆորումի նախաձեռնությամբ սկսում են «Ապագա Հայկականի» նոր փուլը, որով հանրային լայն  քննարկումների մեկնարկ է տրվում․ «Քննարկումների նպատակն է ունենալ համահայկական ըմբռնում, ծրագրավորում բոլոր նպատակների և դրանց հասնելու քայլերի շուրջ, որոնք նպաստելու են ՀՀ-ի, Արցախի Հանրապետության և Սփյուռքում հայության կայուն զարգացմանը, անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը»։ Այսօրվա քննարկումների հիմնական թեման դեմոգրաֆիական խնդիրներն էին: Արդյունքները կամփոփվեն, հետեւությունները՝ կարվեն:

Արտակ Ապիտոնյան

Աշխատանքների այս փուլի մեկնարկն Արցախից պատահական չէ: «Մեր նոր հաղթանակների շարքն էլ սկսվելու է Արցախից»,- վստահ է Արտակ Ապիտոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը համամիտ է՝ շատ խնդիրների լուծումներ կարող են տրվել Արցախից կամ Արցախի շուրջ, ուստի առաջիկայում պատրաստվում է ավելի մանրամասն հոդվածով ներկայացնել իր պատկերացումները ներկայի և ապագայի շուրջ: Այսօր դրանք ձևակերպեց հակիրճ՝ Արցախի բացառիկությունը հայության համար․ «Այդ բացառիկությունը իր յուրահատուկ հիմքերը ունի և՛ պատմության մեջ, և՛ նաև ներկայում, և՛ ապագայում կարող է ունենալ։ Արցախի ապագայի հիմնական ուղղությունները, հենասյունները իմ պատկերացմամբ 7-ն են․ կայուն անվտանգությունը, աճող ժողովրդագրությունը, զարգացող տնտեսությունը, որակյալ կրթությունը, արդյունավետ կառավարումը, ազգային գաղափարախոսությունը կամ արժեհամակարգը և պրագմատիկ միջազգային հարաբերությունները։ Իմ պատկերացմամբ սրանք առնչվում են նաև Հայաստանի Հանրապետության ապագային և այստեղ ժողովրդագրությունը երկարաժամկետ ռազմավարական ուղղություններից մեկն է»։

Արտակ Բեգլարյան

Ըստ նրա, պատերազմից հետո որոշակի լուծումներ Արցախի կառավարության կողմից տրվել են, բայց դրանք եղել են կարճաժամկետ, ավելի շատ օպերատիվ խնդիրներ լուծելուն միտված․ «Հիմա, արդեն վերջին ամիսներին սկսել ենք որոշակի քայլեր ժողովրդագրության և ռազմավարության մշակման և իրականացման ուղղությամբ։ Եվ կարող եմ ասել, որ այս ֆորումը հենց ճիշտ ժամանակին էր և հենց ճիշտ ձևաչափով է, որպեսզի լրացուցիչ ներգրավվածություն ունենանք բոլոր կարող ուժերի, բոլոր շահագրգիռ և սրտացավ անձանց ու փորձենք համատեղ այդ ռազմավարությունը մշակել ու իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախաձեռնության համահիմնադիր Արամ Բեկչյանն ուրախ է հաստատակամ Արցախ տեսնելու համար:

Արամ Բեկչյան

Մանրամասները՝ տեսանյութում

Մյուս համահիմնադիր ֆրանսահայ Ռիչարդ Ազարնիան էլ կարեւոր է համարում խոսակցությունը Արցախից սկսելը:

Ռիչարդ Ազարնիա

Մանրամասները՝ տեսանյութում

Նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանն էլ նկատեց՝ «ուզում ենք բարդ խնդիրներ լուծել»: Հուսով է՝ կստացվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031