Պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը
Կա հասարակության մի շերտ, որի համար առաջնայինը ոչ թե հանդիպակած ծանր ու դժվարին խոչընդոտները հաղթահարելով՝ իրական ու արժանապատիվ Երկիր կառուցելն ու պահելն է, այլ ամեն գնով, այդ թվում՝ անգամ Հայրենիքից տարածքներ տալով, անարժանապատիվ, բայց կուշտ փորով ապրելը:
Այդպիսիները սովոր են, ոչինչ չանելով հանդերձ, անընդհատ դժգոհել սեփական ճակատագրից, վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր ունակ են արարելով ինչ-որ բանի հասնել և, վերջապես՝ ատել այն ամենը, ինչ «նախկին» է…
Աշխարհի քարտեզի վրա գոյություն ունեցած և նման հոգեբանությամբ օժտված ժողովուրդները ժամանակի ընթացքում կամ կորցրել են պետականությունը, կամ հայտնվել այլոց կամակատարի դերում…
Այսօր մենք, կարծես, այդ ճանապահին ենք… Այդ ճանապարհին ենք, որովհետև անկարող ենք տեսնել և գնահատել մեր պատմության վերջին երեսուն տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներից գոնե նվազագույնը… Որովհետև այդ հոգեբանությամբ ապրող մարդկանց առաջնորդողը սեփական անցյալի հանդեպ տարիներով խտացված ատելությունն է և այն «սևը», որն անընդհատ հայի մեջ սերմանել և սերմանում է դրսից ներդրված և թշնամու շահը սպասարկող անհայրենիքների խումբը…