Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Սողոմոնյան. «Գործող իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որի իմաստը կենտրոնաասիական տարածաշրջանի ածխաջրածինները Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով Եվրոպա տեղափոխելն է»

Մայիս 22,2022 20:05

Ֆրանսիայի հրապարակում ընթացող քննարկումների շրջանակում ԵՊՀ դասախոս եւ 5165 շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց իր տեսակետը, թե այս պայմաններում նաեւ ինչո՞ ւ է ժողովրդավարության նահանջ գրանցող Հայաստանը, այդուհանդերձ, Արեւմուտքում համարվում ժողովրդավարության բաստիոն:

«Խնդիրը հետեւյալն է: Հայաստանի գործող իշխանությունները մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց իմաստը կենտրոնաասիական տարածաշրջանի ածխաջրածինները Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով Եվրոպա տեղափոխելն է եւ դրանով Արեւմուտքի կախվածությունը Ռուսաստանից վերացնելը: Դրա գինը Ադրբեջանի համար Արցախ ստանալն է, որը մեր իշխանությունները տալիս են: Իսկ դրա դիմաց էլ մեր իշխանությունների գինն այն է, որպեսզի արեւմտյան գործընկերները Հայաստանը կոչեն ժողովրդավարական»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031