Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստալինն ասել է. ես գիտեի՝ ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, բայց Ռուզվելտի հետ զրուցեցի եւ հասկացա, որ ժողովրդավարությունը ամերիկյան ժողովրդի իշխանությունն է». Տիգրան Քոչարյան

Մայիս 22,2022 19:41

«Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի արած մի քանի հայտարարությունների մասին իր մեկնաբանությունները  Aravot.am-ին փոխանցեց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարած ժողովրդավարության բաստիոնը արդեն զավեշտի առարկա է դարձել, եւ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» բոլոր մասնակիցները ուղղակի խայտառակ եղան: Ընդ որում, Հայաստանում ժողովրդավարության կուրատոր, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ միասին, որը նստած էր դահլիճում եւ շատ լավ գիտեր, որ ընդդիմադիրները հրավիրված  չեն: Այսինքն, սա՞ է իրենց ժողովրդավարությունը: Մի շատ լավ արտահայտություն կա, որը վերագրվում է Ստալինին: Նա ասել է. «Ես գիտեի՝ ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է: Բայց Ռուզվելտի հետ զրուցեցի եւ հասկացա, որ ժողովրդավարությունը ամերիկյան ժողովրդի իշխանությունն է»: Մեր մոտ մոտավորապես նույնն է կատարվում»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Անդրադառնալով ապատեղեկատվության եւ տեղեկատվության մասին իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դիտարկմանը, թե իր անձնական համոզմամբ ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն միջոցը տեղեկատվությունն է, որում պետությունը թերանում է, մեդիա փորձագետը ասաց. «Եթե Սիսակ Գաբրիելյանը ասի, թե մածունը սպիտակ է եւ դա առնչվի խոսքի ազատության, ժողովրդավարության հետ, նրա ասածը առ ոչինչ է, քանի որ նա այդ օրը գտնվել է այդ համաժողովում եւ տեսել, որ այնտեղ չկան ընդդիմադիրներ եւ որ ընդդիմադիրներին ներս չեն թողնում: Սիսակ Գաբրիելյանը եթե հավատարիմ լիներ իր լրագրողական սկզբունքներին, պետք է հանուն արդարության լքեր այդ դահլիճը, մոտենար իր ընդդիմադիր գործընկերներին, ձեռքից բռներ,  մտցներ դահլիճ ու ասեր՝ այս մարդիկ իրավունք ունեն իրենց կարծիքը ասել՝ մեր դուրը դա գալիս է, թե ոչ: Հիմա այդ մարդու խոսքը ինձ չի հետաքրքրում, որովհետեւ նա այդ օրը իր դիրքորոշումը հստակ արտահայտեց՝ գտնվելով այդ խայտառակ ֆորումում:

Սիսակ Գաբրիելյանը նաեւ ասել է, թե ԱԺ-ն, կառավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը հուշագիր են ստորագրել՝ կապված ԶԼՄ-ների հետ: Բոլորս գիտենք, թե  այդ քաղհասարակությունը ինչ հավաքածու է, որովհետեւ այս քաղհասարակության ներկայացուցիչները ձայն չեն հանել, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան գլխամասային ավտոմեքենան մահացու վրաերթ է արել հղի կնոջը, չի կանգնել, օգնություն ցուցաբերել: Ավելին, մինչեւ հիմա որեւէ հանրային ներողություն չի հայտնվել ու հիմա ամբողջ քաղհասարակությունով շարունակում են ամեն ձեւով պաշտպանել: Ո՞ւր են կանանց, երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները: Չկան, լռում են: Ո՞ր են երեխաների եւ երիտասարդների իրավունքները պաշտպանող իրավապաշտպանները, երբ կկարմիր բերետավորները դաժանություն գործելով բերման են ենթարկում անչափահասներին: Դրա համար այդ քաղհասարակությունները ունեն իրենց բնութագրումները: Այսօրվա քաղաքացիական հասարակությունը վարձատրվող կեղծ ստեղծված կազմակերպություն է, որն այսօր կամ գտնվում է իշխանությունում, կամ սպասարկում է այս իշխանության շահերը:

Այնպես որ, այդ մարդկանց ասածը նույնն է, եթե ասենք՝ թմրամոլները պայքարում են թմրամիջոցների դեմ: Այսպես ասենք, դա արեւմտյան դեսպանատներից սպասարկվող մարդկանց խմբի ասում են քաղաքացիական հասարակություն, որը սին գաղափար է:

Ես Սիսակ Գաբրիելյանին խորհուրդ եմ տալիս քննադատել այդ ֆորումը: Խայտառակություն է: Տեսեք, «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպությունը, որը թարգմանաբար նշանակում է «ազատության տուն», իրեն շրջապատում է հարյուրավոր ոստիկաններով եւ  այնտեղ խոսվում է ժողովրդավարության մասին: Այս խայտառակությունից հետո Սիսակ Գաբրիելյանը պետք է լայվ մտնի ու ներողություն խնդրի իր պատգամավոր եւ լրագրող իր նախկին գործընկերներից այդ օրը կատարվածին տեղում գնահատական չտալու համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mika says:

    Առավոտի մոդերատրոներ, դուք ընտրովի եք փաստորեն դնում քոմենթները։ Չգիտեի որ փիղը ձեր հատուկ պաշտպանության տակ է, ի դեպ փիղ հենց ինքն է իր նիկը կնքել և ոչ թե ուրիշների կողմից դրված մականուն է։ հիասթափեցնում եք

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Այո, ընտրովի ենք դնում, հենց այդ պատճառով էլ մոդերացվում են մեզ մոտ մեկնաբանությունները: Երբ մտնում եք մեկնաբանությունների պատուհանիկը, կարող եք տեսնել պայմանները, որոնց համապատասխանելու դեպքում ձեր մեկնաբանությունը տեղ կգտնի կայքում, դրանցից մեկն է՝ չվիրավորել: Փիղը վիրավորանք չէ, որովհետեւ, իսկապես, Տիգրան Քոչարյանն ինքն է իր նիկն այդպես դրել, սակայն ձեր նախորդ գրառման մեջ վիրավորական արտահայտություններ կային: Ցանկացած քննադատություն կարելի է անել՝ առանց վիրավորանքների: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031