Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայանալիք բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու եւ վաղը մեկնարկող մենամարտերին հետեւելու նպատակով Երեւանում են Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովը եւ բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը:
Այսօր վիճակահանությունը կորոշի նախնական մենամարտերի զույգերին, իսկ վաղը 14:00-ին երկու ռինգերում կսկսվի պայքարը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 39 երկրի շուրջ 250 ուժեղագույն բռնցքամարտիկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ