Այսօր Ստեփանակերտում ընթացող «Ապագա հայկականի» թեմայով ֆորումին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ֆորումի ավարտից հետո լրագրողները փորձեցին Արցախի նախագահից պատասխաններ ստանալ որոշ հարցերի վերաբերյալ։ Պարոն Հարությունյանը, սակայն, հեռացավ՝ չարձագանքելով լրագրողների հարցերին։
Aravot.am-ի հարցին՝ այսօր Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը, շրջանառվում են որոշակի մանրամասներ հնարավոր ստորագրվելիք փաստաթղթից, ի՞նչ տեսակետ ունեք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գլխով բացասական շարժում առեց և հեռացավ՝ անպատասխան թողնելով հարցը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ