Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ աշխարհում շարունակվել է արձանագրվել անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտներ 16 և ցածր տարիքի երեխաների շրջանում․ Արմեն Մուրադյան

Մայիս 22,2022 14:20

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ շարունակում է մշտադիտարկել երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Սույն թվականի մայիսի 11-19 ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում շարունակվել է արձանագրվել անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտներ 16 և ցածր տարիքի երեխաների շրջանում:
Եվրոպական տարածաշրջանի երկրներում, 2022 թվականի մայիսի 20-ի դրությամբ հաստատվել էր հիվանդության 276 դեպք, առավել մեծ քանակությամբ դեպքեր արձանագրվել են Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում: Հիվանդներ են գրանցվել նաև Մոլդովայում և Սերբիայում: Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների մասին հաղորդել են նաև ԱՄՆ-ն, Բրազիլիան, Մեքսիկան և այլն:

Ընդամենը 276 դեպքից 162-ի ելքերը հայտնի են՝ ապաքինվել են 138-ը (85%), գրանցվել է հիվանդության հետ փոխկապակցված մեկ մահ, 14 դեպքերում պահանջվել է լյարդի փոխպատվաստում:
Հիվանդության ծագումնաբանությունը դեռևս գտնվում է հետազոտման փուլում: Աշխատանքային վարկած շարունակվում է մնալ կապը ադենովիրուսային վարակի հետ, որը հայտնաբերվել է 60.8% դեպքերում: Այնուամենայնիվ, այլ վարկածներ ևս օրակարգում են, օրինակ՝ Կովիդ-19 վարակը, որը հայտնաբերվել է 12.2%:

Ընդհանուր առմամբ, արձանագրված դեպքերը համարվում են եզակի և փոխկապակցված չեն միմյանց հետ, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել վարկած, որ այն մարդուց մարդու չի փոխանցվում:

Զգոնություն պահպանելու նպատակով, հիշեցնենք, որ անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում):
Նման ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բուժօգնության:

Սույն նյութը նախապատրաստելիս օգտագործվել են ԵՄ ՀՎԿԱԿ և ԱՀԿ հրապարակումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031