Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլին` Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել անսամբլի` Ստեփանակերտում համերգով հանդես գալու նախաձեռնությունը` այն կարևորելով հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածի հանրային տրամադրությունների վերականգնման բարդ գործընթացի համատեքստում:
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում հայկական մշակութային խմբերի այցն Արցախ առավել պահանջված է դառնում, քանի որ Մայր Հայրենիքի հետ հոգևոր-մշակութային կապի ամրապնդումը դարձել է ժամանակի ամենամեծ հրամայականներից ու հետագա հաջողությունների առանցքային գործոններից:
Նախագահը լսել է նաև հանդիպման մասնակիցների կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը:
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ