Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գինու պատմության թանգարան-հիմնադրամը նշում է առաջին բաց դռները տոնը

Մայիս 22,2022 10:11

Շատ թանգարանների համար ավանդույթ դարձած թանգարանային գիշերն այս տարի նշանավորում է եւս մեկ կարեւոր իրադարձությամբ: Մեր երկրի թանգարանների շարքին նոր միացած` Հայաստանի գինու պատմության թանգարան-հիմնադրամը նշում է առաջին բաց դռները տոնը:

Թանգարանային գիշեր նախաձեռնությանը միանալու որոշումը վաղուց էին կայացրել` ավելին` մտածել են ամենաինքնատիպ լուծումներն օրն իսկապես հիշարժան դարձնելու համար: Հայաստանի գինու պատմության թանգարանի մշակույթի հաղորդակցության եւ սոցիալ մեդիա մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանն անակնկալների մի մասը գաղտնազերծում է, ընդգծելով օրը տոնը դարձնելու համընդհանուր կարեւորությունը.

«Մենք նախատեսել ենք բազմաթիվ միջոցառումներ մեր սիրելի այցելուների համար, բնականաբար Գինու պատմության թանգարան մուտքը կլինի մեկ գավաթ գինով: Եվ քանի որ մեր թանգարանը տեղակայված է ութը մետր գետնի տակ, այցելուների համար շրջայցից հետո` վերեւում մուտքի մոտ նախատեսել ենք անմոռանալի ժամանց անցկացնելու մեծ ծրագիր: Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, բայց մուտքի մոտ կունենանք պարահրապարակ, կհնչի էթնո ջազ եւ այլ ժանրերի երաժշտություն, Գինու Պատմության պուրակում տեղադրելու ենք հարմարավետ փափկաթոռներ, իսկ անակնկալների մյուս մասը կշարունակենք գաղտնի պահել, որպեսզի այցելուներն անձամբ մասնակից դառնան թանգարանային գիշեր հոգեխրախճանքին»:

Հայաստանի Գինու պատմության թանգարան այցելելու համար նախապես արդեն անդամագրվել են 700 հոգի, սակայն մեր զրուցակցի խոսքով իրենք պատրաստ ենք կրկնակի եւ ավելի չգրանցված հյուրեր ընդունել, կարեւորն ըստ Արթուր Հովհաննեսյանի, թանգարան այցելելու մշակույթի հանրայնացումն է: Հայաստանի Գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով թանգարանն այցելուների պակաս չունի` չնայած գործում են մի քանի ամիս, սակայն հյուրերի քանակը շարունակում է հարյուրներով հաշվել.

«Շատ ուրախալի եւ ոգեւորող փաստ է, որ մեր այցելուների գերակշիռ մասը երիտասարդներ են, դա գուցե պայմանավորված է, թանգարանի առաջարկների լայն բազմազանությամբ, որոնք կարող են փորձել միայն մեզ մոտ, բայց պետք է կարեւորենք նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի գինու պատմության թանգարանից ոչ միայն տեղացի, այլև օտարազգի հյուրերը հեռանում են հիացած եւ որ ամենակարեւորն է գինեգործական հզոր մշակույթի ժառանգորդի հպարտությամբ»:

Հայաստանի գինու պատմության թանգարանը բազմաթիվ նոր ծրագրեր է սկսել, մեծածավալ ուսումնասիրություններ, տարբեր համագործակցություններ, հնագիտական ու հեռուստատեսային նախագծեր եւ այլն: Նոր մեկնարկող գաղափարներից թիմը միայն առաջինն է հրապարակում, որը եւս իր տեսակի մեջ բացառիկ է: Շուտով գինու պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրության կներկայացվի հայ անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի գինու թեմատիկայով երբեւէ չցուցադրված եւ բացառիկ աշխատանքների մեծ շարք: Գինու Պատմության Թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Մկրտչյանը պատմում է թանգարանի առաջնահերթությունների մասին:

«Չնայած այն հանգամանքին, որ Առատաշեն հնավայրում է գտնվել 8000 տարեկան խաղողի ածխացած կորիզը եւ Վայոց Ձորում է գտնում աշխարհի ամենահին գինեգործարանը, մենք չենք ասում, որ գինին ստեղծվել է Հայաստանում: Պատմական փաստ է, որ գինին ծագել է Առաջավոր Ասիայում: Եվ քաղաքակրթության խորհրդանիշներից մեկը` գինի ստեղծելը Հայկական լեռնաշխարհում եւս լայն տարածում է ունեցել: Լինելով պատմաբան շատ կարեւորում եմ գիտության հանրամատչելիությունը, պատմական կարեւոր դեպքերն ու իրադարձությունները չպետք է միայն հատուկ խմբերի հասու լինեն, հակառակը պետք է տարածվեն բոլորսի միջոցով եւ աշխարհին ցույց տան, որ հայերը դեռ անհիշելի ժամանակներից գինի արտադրել են ու կիրառել տարբեր նպատակներով: Թանգարանի առաջիկա բոլոր նախագծերը միտված են գինու պատմության աշխարհով մեկ հանրահռչակման նպատակին»:

Հայոց պատմության անբաժանելի մասնիկ գինու պատմությունը հասանելի է բոլոր այցելուներին մշտապես, այս թանգարանը գործում է անգամ երկուշաբթի օրերին եւ կարողանում է զարմացնել  այցելուներին ազգային մեծավանդ ժառանգությամբ ու արժեհամակարգով:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031