Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանն ահազանգում է. իր պաշտպանյալը հացադուլ և ջրադուլ հայտարարելուց հետո գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. Shamshyan.com

Մայիս 21,2022 23:20

Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենան «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել կալանավորված մի քաղաքացու:

Ինչպես տեղեկանում ենք Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Հովակիմյանից, ով հանդիսանում է ամբաստանյալ Արգայլ Մադոյանի պաշտպանը, Ա. Մադոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ «Արգայլ Մադոյանը շուրջ երկու տարի է գտնվում է կալանքի տակ, սակայն վերջինիս դատական նիստերը անհարկի հետաձգվում են։ Հերթական դատական նիստը, որը պետք է տեղի ունենար 19.05.2022թ, նույնպես հետաձգվեց, երբ փորձեցինք տեղեկանալ հետաձգման պատճառը, ստացանք իրարամերժ պատասխաններ։ Պաշտպանյալս իր բողոքի ձայնը լսելի դարձնելու համար հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ Ս.թ. մայիսի 19-ի կեսօրից նա մեկուսացվել է։ Վերջինս գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում։

Մայիսի 21-ին՝ երեկոյան ժամին, վիճակը կտրուկ վատացել է, 22:00-ի սահմաններում նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Գյումրի» բժշկական կենտրոն»,- հայտնել է փաստաբանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031