Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան․ «Հույս ունեմ՝ վաղը Բրյուսելում մեր հայրենակիցները մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»

Մայիս 21,2022 22:35

«Դիմադրություն» շարժումն այսօր քայլերթից հետո Ֆրանսիայի հրապարակում ամփոփեց օրը։ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճ ելույթ ունեցավ, ներկայացրեց վաղվա անելիքները։

Իր ելույթում Սաղաթելյանն անդրադարձավ երեկ Երեւանում տեղի ունեցած «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը։

Դեսպանը երեկ ասել էր. «Այն, ինչ ինձ հիմա անհանգստացնում է ատելության խոսքն է այս երկրում։ Երբ լսում եմ որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ՝ ես ցնցվում եմ, այն լեզվի պատճառով, որն օգտագործվում է, եւ այն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ պետք է տիրեն բարեվարքության կանոններ։ Օրինակ՝Ազգային ժողովը»։

Սաղաթելյանը, դիմելով դեսպանին, ասաց՝ մենք եւս ցնցված ենք Հայաստանում գոյություն ունեցող ատելության մթնոլորտից, բայց Հայաստանում ատելության մթնոլորտ ստեղծողը Նիկոլ Փաշինյանն է․ «Երբ վարչապետի աթոռին հայտնված անձը ԱԺ-ում ասում է՝ թաթիկներդ կկտրեմ, կծեփեմ ասֆալտին, ծնոտդ կջարդեմ, ընտրարշավի ժամանակ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետեւից, ասում էր՝ ընդդիմադիրներին կբռնեմ կշինեմ, ձեզանից որեւէ մեկը ձայն չէր հանում։ Այսօրվա իրավիճակի պատասխանատվությունը կիսում եք նաեւ դուք։ Հետեւաբար, այո, Հայաստանում ատելության խոսքը պետք է վերանա, Հայաստանում պետք է լինի համերաշխություն, բայց դա պետք է լինի առանց Նիկոլ Հայաստանում»։

Սաղաթելյանը հայտարարեց՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, իրական ժողովրդավարությունը եւ մեր երկրի իրական բարեփոխումները մեզ համար առաջնահերթություն են, եւ միջազգային գործընկերների հետ ողջ ծավալով աշխատելու ենք ոչ թե կեղծ բարեփոխումների, այլ՝ իրական ժողովրդավարություն ունենալու համար։

Նա ասաց, որ  վաղը երթ կամ հանրահավաք չեն անելու, վաղվա օրը նվիրելու են բովանդակային հարցերին։ Ասաց, որ  հրապարակում տեղի կունենան տարբեր քննարկումներ, իսկ երեկոյան կներկայացնեն երկուշաբթի օրվա ծրագրերը․ «Մեր պայքարը ամբողջ թափով շարունակվում է, ամեն օր նոր մարդիկ են միանում, սփյուռքից ժամանած բազմաթիվ հայրենասեր հայրենակիցներ են միացել,  սփյուռքից գալիս ու միանում են մեզ։ Հույս ունեմ, որ վաղը Բրյուսելում մեր հայրենակիցները մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին։ Սփյուռքը վաղը եւս իր խոսքը կասի, ինչպես նախորդ օրերին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031