Այսօր՝ մայիսի 21-ին, Ստեփանակերտի Անդրեյ Դմիտրիի Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցում տեղի է ունեցել ռուս ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և քաղաքական գործիչ, ջրածնային ռումբի համահեղինակ Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ խորհրդանշական դեր ունի Արցախում Սախարովի արձանի տեղադումը։
«Շատ ողջունելի նախաձեռնություն է, և մեզ համար խորհրդանշական է, որ Սախարովի արձանը տեղադրվում է Արցախում հատկապես այս ժամանակաշրջանում` հաշվի առնելով մեր դժվար պայմանները` մեր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման տեսանկյունից, նաև Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն Արցախում, որոնք երկուսն էլ ուղիղ կերպով առնչվում են Սախարովի հետ. նաև խաղաղության մեր պահանջարկը, ցանկությունը, որի գլխավոր պաշտպաններից ու երաշխավորներից մեկը Սախարովն է դարձել` իր գործունեությամբ` ֆիզիկայի բնագավառում, նաև իրավապաշտպան ոլորտում»,- ասել է Ա․ Բեգլարյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում