Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքների ողջ խստությամբ պատասխանատվության պահը մոտ է․ ՀՅԴ ԳՄ-ի հայտարարությունը

Մայիս 21,2022 20:26
hyd

Հայաստանի օրվա իշխանությունն իր անփառունակ գոյությունը պահպանելու համար դիմում է տմարդի բոլոր միջոցների:

Անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակում է կազմակերպել Արցախի հայաթափման և Հայաստանի թրքացման դեմ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում ձևավորված դիմադրության շարժման նկատմամբ: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը, իրավապահ համակարգը թիրախավորել է շարժման մեջ դերակատարում ունեցող ուժերին ու անձանց, հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած, հաշմանդամ դարձած բազմաթիվ հայորդիներին և նրանց հարազատներին:

Տասնյակ ձերբակալումներն ու կալանավորումները, բռնության կիրառման բազմաթիվ դեպքերը, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների և անչափահաս քաղաքացիների նկատմամբ, հազարավոր ապօրինի բերման ենթարկելու դեպքերը փաստում են, որ մեկ անձի դիկտատուրական հակումների բավարարման համար իրավապահ համակարգը գործադրում է իր բոլոր ճիգերը՝ խախտելով անգամ իրավունքի և բարոյականության նվազագույն պահանջները:

Վերջիններս առանձնակի ցինիկությամբ հարձակվել են դիմադրության շարժման առանցքային ուժերից Հայ Յեղափոխական Դաշնակցության վրա: Ապօրինի հարուցվող բազմաթիվ քրեական գործերը, կուսակցության գրասենյակների, անդամների և համակիրների բնակարաններում իրականացվող խուզարկությունները, տասնյակների հասնող հարցաքննությունները, ձերբակալությունները, քաղաքական կալանավորումները փաստում են ազգադավ իշխանության մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը:

132 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, կանգնած է եղել Հայոց պետականության կերտման և ամրացման ակունքներում: Սա մի հերթական փորձությունն է, որն աներկբա կհաղթահարի և կկերտի Հայաստանի և Արցախի, Հայոց պետականության նոր արշալույս:

Բոլորի ուշադրությունը հրավիրելով Դաշնակցության նկատմամբ օրվա իշխանության կողմից իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափի մասին՝ գուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանության և նրա կամակատար բոլոր անձանց. օրենքների ողջ խստությամբ պատասխանատվության պահը մոտ է:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031