Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախն Ադրբեջանի կազմում է, հայաթափված է, այնտեղ մնացած հայերն էլ՝ ստրուկ են. Ըստ Հրաչ Ջաբրայանի՝ ինչ է լինելու 2030 թ.-ին, եթե Փաշինյանը մնա իշխանության

Մայիս 21,2022 19:27

«Պատկերացրեք 2030 թվականը: Արցախն ամբողջովին գտնվում է Ադրբեջանի կազմի մեջ, հայաթափված է եւ այնտեղ մնացած հայերը ապրում են ստրուկի պես: Սահմանները բաց են առանց նախապայմանների, Սյունիքի մարզպետն ադրբեջանցի է, Շիրակում Գյումրիի քաղաքապետը թուրք է, Երեւանի ժողովուրդը սպասարկում է թուրք բիզնեսմեններին, սրճարաններում մեր քաղաքացիները սպասարկում են թուրքերին, այն թուրքերին, որոնք սպանել են իմ եղբայրներին, մեր որդիներին»,-այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման կազմակերպած հանրահավաքում իր ելույթն այս խոսքերով սկսեց սփյուռքահայ Հրաչ Ջաբրայանը: Նա ներկայացրեց, թե ութ տարի հետո ինչ է տեղի ունենալու Հայաստանում, եթե այսօր չհեռացնեն «Նիկոլին ու նիկոլիզմը»:

Նրա խոսքով՝ «բայց այդ խավարի մեջ կա մի հզոր լույս, կա այս ընդդիմությունը, որը չի թողնելու, որ Նիկոլը հայրենիքը հանձնի թուրքերին, չի թողնելու, որ հայ ժողովուրդը դառնա թուրքի ստրուկը»:
Հրաչ Ջաբրայանը վստահեցրեց, որ մեր երկրում հայերն են իշխելու, Արցախն էլ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ուզեն, թե չուզեն:

Նա, դիմելով ընդդիմության հավաքներին հեռվից հետեւող եւ ցանկապատներին նստած մեր «անտարբեր քաղաքացիներին», ասաց․ «Մեզ ասում եք՝ եթե այդքան ուժեղ եք՝ գնացե՛ք գերիներին հետ բերեք, գնացե՛ք սահմանները պահեք, եթե դուք մեր վրա պահանջ եք դնում, պարտավոր եք այստեղ լինել եւ մեզ մանդատ տալ, որ մենք ձեր պահանջներն իրականացնենք: Ես պատրաստ եմ գնալ Կանադայի վարչապետի մոտ եւ գերիների հարցը բարձրացնել, ես պատրաստ եմ գնալ Բաքու, բայց դուք պատրա՞ս եք մեզ մանդատ տալու»:

Նա կրկին դիմեց այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին. «Սիրելի հայրենակիցներ, իշխանություն եք ընտրել, որը մեր հայրենիքը վարի է տալիս, ոտքի ելեք, տվեք մեզ մանդատ, ազատագրենք մեր հայրենիքը նիկոլիզմից»:

Ասաց, որ այս առավոտյան բարձրացել է Եռաբլուր եւ այնտեղ «թագավոր» տղաներ է տեսել, որոնց աչքերի մեջ վերջին անգամ նայել է պատերազմի օրերին:
«Նրանց աչքերի մեջ կար հեգնանք, մահվան դեմ հեգնանք: Այս տղաները մահվան աչքերի մեջ նայելով նահատակվեցին՝ հաղթանակած: Այդ տղաներին մենք պարտական ենք:

Մենք պատրաստ չենք զիջել հայրենիքը, Արցախը»,-ասաց Հրաչ Ջաբրայանը:

Հավաքվածները վանկարկեցին՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031