«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը
Արամը ազատ արձակվեց:
Պայքարը շարունակվում է:
Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանի օգնականի՝ Արամ Գրիգորյանի տանն այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել, այնուհետև բերման ենթարկել։
Վերջերս համացանցում տեսանյութ էր տարածվել «Վանեցյանի օգնականը փող է բաժանում» վերտառությամբ։ Արթուր Վանեցյանն ապրիլի 23-ին հերքել էր տեղեկությունը, թե հավաքների գալու համար իրենք գումար են տվել քաղաքացիներին․ «Հերթական հիմարությունն է։ Ուշադիր նայեք, ձմեռվա տեսանյութ է, հագուստին նայեք։ Եթե չեմ սխալվում, Սիրահարների այգու շրջակայքում է եղել։ Մուրացող մարդիկ են եղել, օգնականս օգնել է, փող է տվել»։