Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակ ցավեր են եղել, պարզվել է՝ կոտրվածք է, ոչ թե սալջարդ»․ իրավապաշտպանն ահազանգում է

Մայիս 21,2022 14:24

«Քիչ առաջ վստահորդիս հետ մասնակցում էինք դատավարական գործողությունների։ Կարեւոր բանի մասին եմ ուզում խոսել։ Հնարավոր է՝ նոր տեսակի խայտառակության հետ գործ ունենք»,-այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Չորս օր առաջ՝ մայիսի 17-ին, ասել էի, որ պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներից մեկը ոստիկանության ծառայողի կողմից Տերյան փողոցում անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում բերման ենթարկվելիս արմունկի վնասվածք է ստացել։ Մենք հանցագործության մասին հաղորդում էինք տվել»,-նախ հիշեցրեց Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց․ «Դրանից առաջ ոստիկանությունն ապահովել էր քաղաքացուն Առաջին համալսարանական հիվանդանոց տեղափոխելը։ Այդտեղ արել էին ռենտգեն, ասել, որ ամեն ինչ նորմալ է, որ թեթեւ սալջարդ է, սառը դրեք՝ կանցնի․․․ Հետո, ցավոք, տարբեր գործերով զբաղված էի։ Քննիչը զանգեց, պայմանավորվեցինք, որ այսօր գնանք բացատրություն տալու հակակոռուպցիոն կոմիտե։ Ի՞նչ պարզվեց այս ընթացքում։ Այդ քաղաքացին, որն այս պահին նախընտրում է, որ իր անունը չհրապարակվի, խայտառակ ցավեր է ունենում, գիշերը չի կարողանում քնել, ձեռքն ուռում, դառնում է ոտքի չափ․․․ Հաջորդ առավոտ դիմում է մեկ-մեկ այլ բուժհաստատություն, պարզվում է՝ կոտրվածք է։ Այսօր ասաց, որ համալսարանական հիվանդանոցում լսել է, որ խոսել են, ասել են՝ ցուցարար է»։

Ռուբեն Մելիքյանը հարց հղեց առաջին Համալսարանական հիվանդանոցի ղեկավարությանը․ «Դուք արդյո՞ք տարբերակում եք դնում բողոքի մասնակիցների եւ այլ քաղաքացիների միջեւ։ Եթե ոչ, ապա ակնհայտ կոտրվածքը ռենտգենով ինչպե՞ս չեք նկատել։ Ինչպե՞ս կպատճառաբանեք։ Այսօր ահազանգում եմ, որ այ այսպիսի ռիսկեր կան։ Թող շատ արագ պարզեն, թե այս ինչ հաշիվ է։ Այսօր քննիչի որոշմամբ դատաբժշկական փորձաքննության կենտրոն ենք ուղեգրվել, բայց մարդն ինչի՞ պետք է տանջվի, խայտառակ ցավերի մեջ լինի այն պատճառով, որ ցուցարար է եղել։ Ես էլ ուրախացել էի, որ ոստիկանությունը զանգել էր այդ օրը շտապօգնություն։ Սա կանխամտածվա՞ծ չի։ Միտումնավո՞ր են գրել, որ սալջարդ է։ Արմունկի շատ ցավոտ կոտրվածք է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    “…խայտառակ ցավեր”,_ ո՞րն է:(((

  2. Mika says:

    Տեսնես ձեզնից բացի Ռ Մելիքյանին էլ ո՞վ է իրավապաշտպան համարում։ Որ իրավապաշտպանական կազմակերպությունն է նրան երբևէ իրավապաշտպան համարել։ Ինչքան կարելի մի խմբակի շահեր սպասարկողին իրավապաշտպան անվանել։ Հարցրեք Ռուբեն Մելիքյանին դատապարտում է նա արդյոք Գյումրիում ծերուկների հանդեպ բռնությունը ու կհամոզվեք թե ում եք իրավապաշտպան անվանում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031