«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը
Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը Փաշինյան – Ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:
Պայմանագրի էական պայմաններն են.
1. Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը,
2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում,
Կարդացեք նաև
3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը,
4. Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր,
5. Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը,
6. Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կափաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները:
7. Սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991 թ․-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով:
Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան․․․