Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութի հետքերով․ խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանը. նրան բերման ենթարկեցին

Մայիս 21,2022 13:40

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնականի՝ Արամ Գրիգորյանի տանն այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում։

Արամ Գրիգորյանը ՊՊԾ նախկին աշխատակից է, խուզարկության ընթացքում նա բնակարանում է։  «Խուզարկության որոշմանը ծանոթացել եմ։ Խնդիրը վերաբերում է այն հայտնի տեսագրությանը, որում Արամը մուրացկաններին փող է բաժանում ձմռանը»,-MEdiaHub.am-ի ուղիղ եթերում հայտարարեց Արամ Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք՝ վերջերս համացանցում տեսանյութ էր տարածվել «Վանեցյանի օգնականը փող է բաժանում» վերտառությամբ։ Արթուր Վանեցյանն ապրիլի 23-ին հերքել էր տեղեկությունը, թե հավաքների գալու համար իրենք գումար են տվել քաղաքացիներին․ «Հերթական հիմարությունն է։ Ուշադիր նայեք, ձմեռվա տեսանյութ է, հագուստին նայեք։ Եթե չեմ սխալվում, Սիրահարների այգու շրջակայքում է եղել։ Մուրացող մարդիկ են եղել, օգնականս օգնել է, փող է տվել»։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը խուզարկության հետ կապված այսօր հետեւյալ գրառումն է արել․ «Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, էլ ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք»։

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ 14:00-ին Արամ Գրիգորյանին տարան ոստիկանություն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031