Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը զղջացել ու որոշել է, այնուամենայիվ, դուրս չգալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը հաստատեց՝ ասելով. «Գիտեմ, որ այս պահին նա Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, բայց ճիշտ կլինի իր հետ խոսել: Ազգակցական կապ ունենք, ճիշտ է, բայց նրա քայլերի կամ որոշումների համար պատասխանատվություն չեմ կրում»:
Հոդվածն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում