Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը պետք է անի հնարավորը հարաբերությունների հաստատման գործընթացը դե յուրե Մինսկի խմբի ձեւաչափ տեղափոխելու համար․ «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 21,2022 11:50

Այն ժամանակ, երբ Հին աշխարհամասի երկրների ուշադրությունն ու ռեսուրսներն ուղղված են Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը եւ դրա հետեւանքների դեմ պայքարին, Եվրոպայի խորհրդի մեծ ուշադրությունը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերություններին բավական խոսուն փաստ է:

Մնում է հուսալ, որ այն Եվրոպա-Ռուսաստան ոչ դրական հարաբերությունների ներքո մրցակցության հերթական ճակատի չի վերածվի: Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահական երեք ուղղություններից էլ հնչում են նույնաբովանդակ հայտարարություններ, ըստ որոնց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները պետք է արագ կարգավորվեն: Բոլոր երեք ուղղություններում էլ ընդունում են, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, այն պետք է արվի քաղաքական բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակը որոշելով:

Ամենայն հավանականությամբ, բրյուսելյան հերթական հանդիպման օրակարգը նույնն է լինելու, առավել եւս, որ այդպես էլ չի հաջողվել կազմակերպել սահմանազատման եւ սահմանագծման հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը: Ալիեւը հանձնաժողովի հանդիպման ձախողման մեջ մեղադրեց Հայաստանին, բայց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների ենթատեքստից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի եղել հանդիպմանը՝ իրավական հիմքերի փոխարեն, ամենայն հավանականությամբ, կրկին փորձելով քննարկման օրակարգ բերել առավելապաշտական առաջարկներ, որոնք պարբերաբար հնչում են պաշտոնական Բաքվից եւ հայտնի են բոլորին:

Մայիսի 23-ին Բրյուսելում, ինչպես նշեցինք, քննարկվելու են նույն հարցերը, մասնավորապես՝ գործընթացների արագացման խոչընդոտների վերացման քայլերը: Ըստ էության՝ բրյուսելյան հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության մեջ է՝ համանախագահների՝ միմյանց հետ առանց շփման, բայց դե ֆակտո այդ ձեւաչափում գործելով: Հայկական կողմը պետք է անի հնարավորը հարաբերությունների հաստատման գործընթացը դե յուրե Մինսկի խմբի ձեւաչափ տեղափոխելու համար՝ լավ իմանալով, որ դրա համար իրական հնարավորություններ կստեղծվեն միայն ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031