Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդության ավելի քան 80 դեպք․ ԱՀԿ-ն մշակում է հիվանդության բռնկման պայքարի դեմ ռազմավարություն

Մայիս 21,2022 11:15

Առնվազն 12 երկրներում հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդության ավելի քան 80 դեպք, 50-ը հետաքննության փուլում է։

ԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է կապիկի ծաղիկ հիվանդության դեմ պայքարող երկրների հետ, հրավիրվում են փորձագիտական խորհրդակցություններ՝ քննարկելու հիվանդության դեմ պայքարի և արագ արձագանքման ռազմավարությունները։

Հիվանդությունը հիմնականում տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, փոխանցվում է ֆիզիկական սերտ շփման և օդակաթիլային ճանապարհով։ Ինկուբացիոն շրջանը տևում է 5-21 օր, կապիկի ծաղիկի ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, մեջքի և մկանների ցավը, դողը և ընդհանուր թուլությունը։

Ջերմությունից հետո կարող է ցան առաջանալ՝ սկզբում դեմքի, այնուհետև մարմնի այլ մասերի վրա,  առավել հաճախ՝ ձեռքերի ափերին և ոտքերի ներբաններին:

Աղբյուր՝ ԱՀԿ, BBC

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031