Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմների թե՛ հաղթանակի, թե՛ պարտության հարցերի պատասխանը կրթությունն է․ «Ազգ»

Մայիս 21,2022 10:30

Պատերազմների թե՛ հաղթանակի, թե՛ պարտության հարցերի պատասխանը կրթությունն է. հայրենասեր սերունդ կրթեցիր, հայրենիք էլ կունենաս։ 44-օրյա աղետաբար պատերազմից հետո օդում կախված թիվ մեկ հարցը «ինչու պարտվեցինք»-ն է, պատասխանն առավել քան պարզ է՝ չկրթված, բավարար գիտելիքներ չունեցող կառավարիչները պատերազմ ղեկավարել ու այն հաղթել ուղղակի չէին կարող։

Չկրթված քաղաքացին կրթված ղեկավար չէր ընտրի, քանզի մարդ արարածն իրենից ավելի խելացիին ու կարողին դժվարությամբ է հանդուրժում, հետեւաբար այնպիսի մեկին պետք է վերադաս կարգի, որ նրա մեջ իր արտացոլանքը տեսնի։ Չէինք կարող հաղթել, որովհետեւ Խորհրդային Միության փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո գիտելիքահեն հասարակությունը պարտվել էր սկզբից մեքսիկական «Հարուստները նույնպես լացում են», իսկ ավելի ուշ հայկական «Դժվար ապրուստ» անբովանդակ ու էժանագին սերիալներին։ Արցախյան առաջին ազատամարտն, այո, հաղթել ենք բացառապես խորհրդային կրթության շնորհիվ։

ԽՍՀՄ-ի «За родину» կարգախոսը, որ խորհրդային ամեն մի քաղաքացու հոգում ու գիտակցության մեջ էր, «Ղարաբաղ կոմիտեի» լիդերների աշխատանքի շնորհիվ ճիշտ ժամանակին սկսեց գործել ու տեղայնացվեց մի վայրում, որի մասին խորհրդային հսկայական կայսրության ղեկավարները գուցե առհասարակ չէին էլ մտածել։ Այնուամենայնիվ, խորհրդային «Հանուն հայրենիքինը» դարձավ «Միացում», ու Արցախյան առաջին ազատամարտը հաղթանակով պսակվեց։

Հետո եկավ «լավ տղաների» ժամանակը։ Ուսուցիչը, որ գյուղական ինտելիգենցիայի ամենավառ ներկայացուցիչն էր, աշակերտի համար ծաղրի առարկա դարձավ։ Նրա փոխարեն դպրոցահասակ թե՛ տղաները, թե՛ աղջիկները, սկսեցին ավելի շատ գյուղի խանութպանին հարգել, որ ավելի լավ էր ապրում, միջոցներ ուներ, իրենց էլ երբեմն-երբեմն մաստակ էր հյուրասիրում։ Կարդացող, սովորող աշակերտին համադասարանցիները սկսեցին «գիրք կրծող» անվանել, հասարակությունն սկսեց հարմարվել, այնուհետ հարգել քրեական բարքերի հարող ու «գողականով» հարցեր լուծող անձանց։

Մշակութային հաղորդումների փոխարեն եթերը հայհոյախառն բառապաշարով, անբովանդակ ու հասարակությանը դեգրադացնող հաղորդումներով ողողվեց։ Հայրենիքն այնքան երկրորդվեց մարդկանց մեջ, որ հայաստանյան ամեն մի ընտանիք մոլի ու անկոտրում պայքար սկսեց, ինչ է թե իր զավակը, հանկարծուհանկարծ, Արցախում չծառայի։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031