Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգ. Վտանգն այն է, որ Հայաստանում կա իշխանություն, որի համար Արցախն արժեք չէ. «Փաստ»

Մայիս 21,2022 10:20

Բրյուսելում մայիսի 22-ին Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հերթական հանդիպումն է սպասվում: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել ոչ վաղ անցյալում՝ ապրիլի 6-ին, որից առաջ էլ նույն կողմերը հանդիպել էին 2021 թվականի դեկտեմբերին՝ կրկին Բրյուսելում:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ինտենսիվ բնույթ կրող հանդիպումները մի քանի հանգամանքներով է բացատրում: «Բնական է՝ նախատեսվող հերթական հանդիպմանը Արցախյան հարցն է քննարկվելու: Հաշվի է առնվում ռուս-ուկրաինական խնդիրը, որ մի քիչ երկար է ձգվում: Եվ քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի հարցով, Արևմուտքն ԱՊՀ տարածքում եղած այլ կոնֆլիկտները սեփական շահերից բխող քաղաքական գործընթացների մեջ հնարավորինս արագ մտցնելու խնդիր է դրել: Արևմուտքը ցանկանում է այդ գործընթացն իր համար ցանկալի հունով տանել, և այս տեսանկյունից անհրաժեշտ է, որ կոնֆլիկտի կողմերը, այս դեպքում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, լինեն Բրյուսելում»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ այստեղ պետք է հաշվի առնել ոչ միայն ԵՄ-ի ու Արևմուտքի, այլև ԱՄՆ-ի դերակատարությունը:

«Չնայած Բրյուսել են գնում, որը Եվրամիության կենտրոնն է, այդուհանդերձ, ԱՄՆ-ի դերն այնտեղ ևս կա: Եվ ահա, այդ արևմտյան մեկ ընդհանուր կենտրոնի կողմից այս կոնֆլիկտի լուծման ուղղությամբ առաջարկություններ են արվում, որոնք կբխեն իրենց շահերից, նաև Ադրբեջանի շահերից, բայց չեն բխի Ռուսաստանի շահերից: Հենց սա է պատճառը, որ կողմերին հրավիրում են Բրյուսել: Այս առումով հիշենք հանդիպմանը նախորդող բավականին արագացված հանդիպումները: Ապրիլին՝ Բրյուսել, հետո՝ Մոսկվա, հետո՝ նորից Բրյուսել, և հիմա նորից են Բրյուսել գնում: Այսինքն, կոնֆլիկտն ընդգծված աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում է դիտարկվում, ըստ որի էլ Արևմուտքն այս տարածաշրջանում արագացված ձևով իր շահերն է առաջ տանում»,շեշտեց Արմեն Բադալյանը:

Դիտարկելով նաև Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների միջև առկա երկխոսությունները, նախատեսվող ու արդեն տեղի ունեցող հանդիպումները հատկապես խաղաղության, նաև սահմանազատման բանակցությունների շուրջ, մեր զրուցակիցը նշեց. «Արևմուտքն ու Ադրբեջանն իրականում շտապում են իրենց համար այստեղ ցանկալի լուծումներ գտնել՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով: Խնդիրն այն է, որ շատ արագ տեմպերով են գործընթացներն առաջ տանում, որպեսզի իրենց համար ցանկալի որոշում լինի: Բայց վտանգն այն չէ, որ գործընթացներն արագացված են, որոշ դեպքերում դանդաղ են կամ կան այլ խնդիրներ: Վտանգն այն է, որ Հայաստանում կա իշխանություն, որի համար Արցախն արժեք չէ: Վտանգն Արևմուտքը չէ: Ճիշտ չեն արվող այն շեշտադրումները, թե մեզ համար Արևմուտքից ինչ վտանգներ կարող են գալ: Առաջին վտանգն այն է, որ Հայաստանն ունի ղեկավարություն, որը պարտված է և ոչինչ չի անում ու, ինչպես հասկանում ենք, ոչինչ չի անելու Արցախի հարցն առաջ տանելու համար»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031