Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանի միտքը չունի այլ որակում, քան ուղղորդումը, թելադրանքը․ «Ազգ»

Մայիս 21,2022 09:50

Օտարերկրյա դեսպանները, հատկապես ներքաղաքական ճգնաժամային պահերին, սովորաբար ձեռնպահ են մնում հրապարակային հայտարարություններ անելուց, իսկ եթե անում են՝ ապա դրանք, այդ հայտարարությունները, լինում են կա՛մ շատ ընդհանրական, կոնկրետիկայից զերծ, կա՛մ շատ կոնկրետ եւ հատու, ես կասեի՝ միջամտողական ու հանձնառու, որն ընդհանրապես գնահատվում է որպես միջամտություն տվյալ երկրի ներքին գործերին։

Հայաստանում Մ. Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիի «Արմենպրես» կիսապաշտոնական գործակալությանը օրերս շնորհած բացառիկ հարցազույցը պատկանում է երրորդ խմբին՝ թելադրողական, նույնիսկ՝ ուղղորդող։

Եվ արդեն, տիկին դեսպանի՝ այս պահին դեռեւս ոչ ամբողջությամբ հրապարակված հարցազրույցի միտքը, թե Մ. Նահանգները հանձնառու է «օգնել հայ ժողովրդին կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին եւ վերահաստատեց 2021-ին», չունի՛ այլ որակում, քան ուղղորդումը, թելադրանքը, նույնիսկ պայմանադրումը՝ «եթե այդ ճանապարհով չգնաք, ձեզ չենք օգնի» մեկնաբանութամբ։

Մի կողմ թողնենք այդ օգնության նյութական մասը, որը կարող է մեզ փորձության տանել քննարկելու եւ համեմատություններ անելու ամերիկյան նախորդ ու ներկա հատկացումների միջեւ։ Ինչպես ասում է հայկական հին ասացվածքը՝ «Նվեր տրված ձիու ատամները չեն հաշվում»։

Համենայնդեպս շնորհակալություն հայտնենք եւ անցնենք մեջբերված տողի մյուս բառին՝ «ճանապարհ»-ին։ Ի՞նչ կամ ո՞ր ճանապարհի մասին է խոսքը։ Ձեւով ժողովրդավարական, իսկ բովանդակությամբ ամբոխավարական իշխանազավթո՞ւմը։

Դատարանների դռները դատավորների առաջ փակե՞լը, Սահմանադրական դատարանը գործադիր իշխանությանը, ավելի ճիշտ՝ գործադիրի պետին ենթարկեցնե՞լը, հակաօրինական եւ անհիմն մեղադրանքներով քաղաքական գործիչներին, այդ թվում՝ նախկին նախագահին ու մեծանուն բժշկին երկարաժամկետ արգելափակման տակ պահե՞լը, մարդկանց ցուցադրաբար ասֆալտին փռե՞լը, ներազգային ատելության ու պառակտումի հրահրո՞ւմը, տնտեսության գրեթե լիակատար փլուզո՞ւմը ապաշնորհ կառավարման հետեւանքով, ողջ աշխարհը սարսափի մատնած համավարակի ծաղրական դիմավորո՞ւմը, որի հետեւանքով մեր երկիրը միջազգային մրցանիշ հաստատեց մահացածների տոկոսով, թե՞ արտաքին հարաբերություններում արձանագրված ձախողությունները, որոնք պատճառ դարձան երկու նախարարների ու մի շարք դեսպանների պաշտոնից հրաժարման։

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031