ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Դեպի լույս» երգչախումբը, որը գործում է Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, օրերս Էջմիածին քաղաքում մասնակցեց «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնին: Երգչախումբն արժանացավ ժյուրիի ամենաբարձր գնահատականին, հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, ամենակարեւորը` առաջին մրցանակի:
«Դեպի լույս» երգչախումբը կատարեց «Մեր լեզուն» երգը, որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը` Սասուն Պասկեւիչյանը: Հնչեց նաեւ «Դեպի լույ» երգը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանն է:
«Երեխաների ոգեւորությունը աննկրագրելի է: Ելույթից հետո մեզ մոտենում շնորհավորում ու իրենց հիացմունքն էին արտահայտում երաժշտական, արվեստի դպրոցների գեղարվեստական ղեկավարները, բազմաթիվ հանդիսատեսներ: Ամենատպավորիչը, որից աննկարագրելի հուզվեցի», Չարենցավանի Արամ Խաչատրյան երաժշտական դպրոցի երգչախմբի ղեկավար Դավիթ Սարգսյանի խոսքերն էին: «Ես ձեր կատարումներից հիացած եմ, փշաքաղած էի ամբողջ ժամանակ, շատ լավ երգեցիք»,-խբավարի հիացմունքը փոխանցեց Վարդուհի Խաչատրյանը: «Նման զգացողություն ունեցել ենք նաեւ մայիսի 9-ին, երբ տոնական համեգով հանդես եկանք Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանում»,-ասաց «Դեպի լույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը:
Սեփ. լր.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
20.05.2022