«Մեր հարցերին պատասխաններ չեն տրվել»,- «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:
44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատներն այսօր հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ։ Հանդիպման օրակարգում այն հարցն է, թե ինչու քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ առկա է դատախազի ցուցումն այդ հարցում։
Արգիշտի Քյարմյանը զոհվածների ծնողներին ասել է, որ գործը նոր է տեղափոխվել Քննչական կոմիտեի վարույթ եւ գործի նյութերն ուսումնասիրելու համար իրենց ժամանակ է պետք: Թե որքա՞ն է այն ողջամիտ ժամկետը, որն անհրաժեշտ է գործի նյութերն ուսումնասիրելու համար, Արգիշտի Քյարամյանը չի հստակեցրել:
Հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ