«Ա1+». ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, հայտնում է Ինտերֆաքս Ադրբեջանը:
«Այս տարի լրանում է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Վերջին 30 տարիների ընթացքում էներգետիկ դիվերսիֆիկացման և միջազգային անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն իր պտուղները բերեց կարևոր պատմական պահին, և Ադրբեջանը կարևոր դեր խաղաց եվրոպական և համաշխարհային շուկաների անվտանգության ապահովման և կայունացման գործում ։ Ադրբեջանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելը, ինչպես նաև Ուկրաինային հումանիտար և էներգետիկ օգնությունը կարևոր ուղերձներ են։ Մենք նաեւ գնահատում ենք ձեր գործում ներդրած նշանակալի ավանդի համար գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում», – նշել է Բայդենը շնորհավորական ուղերձում:
Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը, տնտեսական, տրանսպորտային և մարդկային կապերի հաստատմանը, «ինչը թույլ կտա ողջ Կովկասին և Անդրկասպյան տարածաշրջանին ծաղկել»:
«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը։ Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին և տասնամյակներում», – ասված է ուղերձում:
Կարդացեք նաև