Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ենթադրենք մեր դատարաններում հիմնավորվի, որ թուրք ասելը ազգային արժանապատվության նվաստացում է, ՄԻԵԴ-ում ինչպե՞ս է լինելու»

Մայիս 20,2022 21:12

Հաշվետու եւ թափանցիկ կառավարումը ժողովրդավարության շարունակականության երաշխավորման կարեւոր սկզբունքներից մեկն է, եւ Հայաստանը դրան չի հասել։ Այս մասին այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Եթե չկա իշխանությունների տարանջատման եւ փոխզիջմանն երաշխավորում սահմանադրական մակարդակով՝ չի կարող լինել հաշվետու եւ թափանցիկ կառավարում, որքան էլ մարդիկ անձնական մակարդակում ձգտեն դրան, դրա համար պետք է մեխանիզմներ լինեն»,-ասաց իրավապաշտպանը։ Այդ մեխանիզմի մի օրինակ բերեց՝ ԱԱԾ-ն, որը պետք է գտնվի խորհրդարանական վերահսկողության տակ։

Նա անդրադարձավ ԱԱԾ-ի հարուցած երկու քրեական գործերին, որոնք նույն հոդվածով են, եւ շատ խնդրահարույց․« 226-րդ Հոդվածի 2-րդ մասով Հայաստանում երկու քրեական գործ է հարուցված։ Մեկը իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործն է՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու վարկածով, մյուսը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանինը, որը ակտիվ մասնակցում է ընդդիմության ցույցերին՝ թուրք տերմին օգտագործելով։ Երկուսն էլ ախմախություն է։

Այդ հոդվածի կիրառումը լուրջ խնդիր է, որովհետեւ ենթադրենք ազգային դատարաններում հիմնավորվի, որ թուրք ասելը համարվում է ազգային արժանապատվության նվաստացում, եվրոպական դատարանում ինչպե՞ս է լինելու։ Այսինքն, դու քո երկրում, հանձինս ԱԱԾ-ի,  էթնոսի անվանում կիրառելն անձի կողմից համարում ես  որպես ատելության կամ թշնամանքի հի՞մք։ Քաղաքական եւ    իրավական մշակույթի ոչ ժողովրդավարական հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին (նկատի ունի Սաշիկ Սուլթանյանի գործը, Ն․Բ․ )բարձրաձայնումը համարվում է ազգային խտրականության կամ թշնամանքի հիմքով գործի հարուցման առիթ։ Այսինքն ցանկացած իրավապաշտպանի՝ մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնելը պետք է գնահատվածի որպես ի՞նչ, հայերի նկատմամբ ատելության հրահրու՞մ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031