Եվրոպայի գլխավոր ֆուտբոլային կառույցը, համաձայն ESPN-ի ունեցած տեղեկությունների, քննարկում է 2023 թվականի Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունը Կազանից մեկ այլ քաղաք տեղափոխելու տարբերակները:
Միեւնույն ժամանակ նշվում է, որ Թաթարստանի մայրաքաղաքը առաջվա պես նախատեսում է հյուրընկալել մրցաշարը:
Կազանը ֆուտբոլի 2023 թվականի վերնագավաթի հանդիպումը կազմակերպելու իրավունքն ստացել է 2020 թվականի մարտ ամսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ