Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան․«Իմ հիշողության մեջ վառ է 2008-ի մարտի 1-ն ու այն սարսափը, որի միջով անցավ Հայաստանի հասարակությունը, թեեւ մենք կոչ էինք արել չցրել հավաքը»

Մայիս 20,2022 18:12

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր  «Ժողովրդավարության հայկական ֆորումի»   ժամանակ հիշեցրեց, որ ինքը 2007-2009 թվականներին եղել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ու ասաց, որ լավ հիշում է  Մարտի 1-ի իրադարձությունները։

«Իմ հիշողության մեջ միշտ վառ է 2008 թվականի մարտի 1-ն ու այն սարսափը, որի միջով անցավ Հայաստանի հասարակությունն, այն բանից հետո, երբ մենք կոչ էինք արել իշխանություններին՝ չցրել հավաքը, եւ մարտի 1-ի առավոտյան ցրվեց հավաքը, ունեցանք զոհեր։ Այս հարցերը դեռեւս վերջնական ամփոփված չեն, եւ հստակ արդյունք դեռեւս չկա»,-ասաց տիկին դեսպանը։

Նա նշեց, որ այն ժամանակ քաղհասարկության ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների համար շատ դժվար էր բարձրաձայնել եւ խոսել, պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները, այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեին, ովքեր թիրախավորվում էին եւ ոտնձգությունների էին ենթարկվում, եւ ամբողջ դատական համակարգը չէր պաշտպանում նրանց․«Երբ ես վերադարձա, ունեի այն տպավորությունը, որ շատ բաներ զարգացել էին, եւ Հայաստանն ունի շատ հավակնոտ ծրագիր, որն իրականացնելու համար պահանջվում են զգալի վարչական կարողություններ եւ ջանքեր։ Բայց նաեւ՝ կրթական ջանքեր։ Որովհետեւ բավական չէ փոխել օրենսդրությունը, պետք է փոխել մարդկանց մտածելակերպը, եւ համոզմունք ունեմ, որ հանդուրժողականությունը, այլոց կարծիքները հարգելը  հիմնարար են ժողովրդավարություն կառուցելու հարցում»։

Անդրեա Վիկտորինին ասաց, որ այժմ կա  ինտենսիվ համագործակցություն հիմնական խաղացողների հետ եւ այստեղ ԵՄ-ն ամենամեծ դոնորն է, ԵՄ-ն  իրապես փորձում է աջակցել մեծ բարեփոխումներին․«Բայց քաղհասարակությունն առանցքային հիմնասյունն է, առանց որի մենք չենք կարող առաջ գնալ»։

Նա վստահեցրեց, որ կա գերազանց համագործակցություն ԵՄ եւ ԱՄՆ ու Հայաստան, օրինակ բերեց ոստիկանության բարեփոխումների գործընթացը։

«Բայց կուզեի նշել ՄԱԿ-ի աշխատանքի կարեւորությունը, որովհետեւ դա այն կառույցն է, որտեղ  մարդու իրավունքների խորհուրդը ոտքի է կանգնում եւ պետք է ասեմ, որ շատ լավ համագործակցություն ունենք։Մենք մտածում ենք նույն ուղղությամբ, շատ կարեւոր է, որ միջազգային համայնքի հիմնական խաղացողները նույն մտածողությունն ունենան, նույն ուղու վրա լինեն, որպեսզի իրավիճակը փոխվի։ Սա վերաբերում է նաեւ մեր անդամ երկրներին»,-ասաց դեսպանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031