Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նրանք սուլում էին իմ հետեւից, նրանցից ոմանք հնչեցնում էին վիրավորանքներ, ես ժպտացի իրենց, ողջունեցի եւ մաղթեցի առողջություն ու բարօրություն». Կարեն Անդրեասյան

Մայիս 20,2022 16:21

«Քայլելով՝ նախարարությունից եկա այս ֆորումին, եւ դրսում մի քանի հարյուր մարդիկ էին բողոքի ցույց անում: Նրանք սուլում էին իմ հետեւից, հնչեցնում էին քննադատություններ, ու նրանցից ոմանք հնչեցնում էին վիրավորանքներ: Ես ժպտացի նրանց, ես ողջունեցի նրանց եւ մաղթեցի առողջություն ու բարօրություն»,- այսպես Ժողովրդավարության հայկական ֆորումին, որին ներս չթողեցին ընդդիմադիր պատգամավորներին, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ ժողովրդավար է մեր կառավարությունը՝ հավելելով. «Որպես կառավարություն այսօր էլ, երեկ էլ եւ վաղն էլ մենք հենց այս եղանակով փորձելու ենք ժողովրդավարությունը դարձնել իրական Հայաստանում»:

Նա վստահեցրեց, որ ժողովրդավարությունը Հայաստանում ապագա ունի, անտեր չէ. «Այսօր նույնիսկ Հայաստանում օտարերկրյա դեսպաններն են Հայաստանում ենթարկվում գոնե վերբալ հարձակման, երբ իրենք չեն բավարարում առանձին խմբերի քաղաքական ճաշակները: Ես չեմ խոսում նույնիսկ պաշտոնյաների մասին, որոնք պետք է արժանիորեն քննադատվեն»:

Ըստ նախարարի՝ պետք է տարբերակել իրական լրագրողին դիվերսանտից, որը ձեռքին ունի խոսափող, պետք է տարբերակել իրական դատավորին կաշառակերից, որին բախտ է վիճակվել տանալ դատավորի պատմուճան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031