Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավորականությունը պետք է ընդդիմության մեջ լինի». Խաչատուր Ալմազյան

Մայիս 20,2022 15:39

«Ես կուսակցական չեմ, եւ երբեք չեմ լինի կուսակցական… Եթե ինչ-որ իշխանություն, կուսակցություն ինձ առաջարկ կանի, որից հնարավոր  չի լինի հրաժարվել, ես կմտածեմ եւ կասեմ, որ իրենք գան իմ դուռը, ոչ թե  ես կգնամ իրենց դուռը, որովհետեւ իմ կուսակցությունը մշակույթն է, գաղափարախոսությունն է, ազատությունն է»,-«Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց ռեժիսոր, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը:

Նրա խոսքով. «Մտավորականը գնա, թե չգնա իշխանություն, ամեն դեպքում պետք է մնա մտավորական: Դա ամենամեծ գայթակղությունն է, որ ինքը պետք է փորձի հաղթահարել: Մինչեւ այժմ իշխանության եկած ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում չի կարողացել  դա հաղթահարել, անհատների բացառությունների դեպքերը մի կողմ թողնենք: Հենց մշակույթի մարդը, մտավորականը պիտի դնի արժեհամակարգի այն չափորոշիչը, որի միջոցով կսկսենք ունենալ, ստեղծել քաղաքական գործիչներ, որոնք իրոք քաղաքական գործիչ են, համապատասխանում են միջազգային չափանիշներին, որոնք քիչ են, բայց եղել են ու դեռ լինելու են: Մեզ այդպիսի քաղաքական գործիչներ են պետք»:

Դավիթ Մաթեւոսյանն ասում է, որ հասարակության մեջ մտավորականության հզոր դերը համարում է անհրաժեշտ եւ պարտադիր մի բան:

«Ես միշտ մտածել եմ, որ մտավորականությունը պետք է ընդդիմության մեջ լինի»,-ասաց ջութակահար, Almazian Sympony նվագախմբի հիմնադիր Խաչատուր Ալմազյանը: «Դա կատեգորիկ մոտեցում չէ, պարզապես նրա համար է, որ իշխանությունները զգոն լինեն: Ընդ որում, մենք խոսում ենք ոչ միայն մտավորականների, այլ ընդհանրապես մտածող մարդկանց մասին, որոնք իրենցից շատ մեծ ուժ են ներկայացնում, ու բնականաբար, ավելի դժվար են կառավարվում: Այդ տեսանկյունից մտավորականության դերը ընդդիմության մեջ կարեւոորւմ եմ»,-հավելեց Ալմազյանը:

Ինչ վերաբերվում է այն դիտարկմանը` անկախ նրանից մտավորականը կմտնի իշխանություն, թե ոչ, միեւնույն է պետք է մնա մտավորական, այս մասին էլ Almazian Sympony նվագախմբի հիմնադիրը հետեւյալն ասաց. «Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ մտավորականները «մտնում» են իշխանություն, կամ փոխվում են, կամ, դա հասկանալով, դուրս են գալիս»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031