Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը

Մայիս 20,2022 15:42

Այսօրվանից՝ մայիսի 20-ից, մեկնարկում է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը: Մրցույթի կայքում շուրջ մեկ ամիս տևած առցանց քվեարկության արդյունքներով արդեն որոշվել են այն 12 արհեստագործական ուղղությունները, որոնցով անցկացվելու է մրցույթը:

Այդ ուղղություններն են.

  • Գինեգործ
  • Գորգագործ
  • Դերձակ
  • Զարդագործ
  • Զոդող
  • Խոհարար
  • Կահույքագործ
  • Կոշկակար
  • Հրուշակագործ
  • Ավտոմեխանիկ
  • Նվագարանագործ
  • Պատշար

Հայաստանի և Արցախի վարպետները (23 տարեկան և բարձր), որոնց գործունեությունը համընկնում է վերոնշյալ 12 ուղղությունների հետ, այսօրվանից կարող են առաջադրվել՝ https://www.varpetarmenia.am/ կայքի միջոցով:

Առաջադրումը կատարվելու է հետևյալ եղանակով. կայքում ընտրելով «Դառնալ մասնակից» կոճակը, անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկ և ներբեռնել վարպետի գործունեության մասին կարճ տեսանյութ (ցանկացած ձևաչափի): Ինքնաառաջադրվել կարող են ինչպես վարպետները, այնպես էլ քաղաքացիները կարող են առաջադրել իրենց ծանոթ վարպետներին: Նրանք, ովքեր դժվարություն կունենան հարցաթերթիկը լրացնելու կամ տեսանյութի հարցում՝ կարող են զանգահարել +374 77 733 551 հեռախոսահամարով, նամակ ուղարկել [email protected] հասցեին կամ մրցույթի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/best.varpet:

Բացի այդ, մրցույթի տարբերանշանով շրջիկ ավտոմեքենան՝ վարպետամոբիլը, մայիսի 30-ից կշրջի բոլոր մարզերում՝ տեղեկացնելով մրցույթի մասին և օգնելով առաջադրվել մրցույթի հավակնորդներին:

Առաջադրումների փուլը կավարտվի հունիսի 30-ին: Դրանից հետո մասնագիտական ընտրող հանձնաժողովը, ստացված տեղեկատվության հիման վրա, կընտրի վերոնշյալ 12 ուղղություններից երկուական լավագույն թեկնածուների, որոնք էլ կանցնեն մրցույթի հաջորդ փուլ: Մրցույթի երկրորդ փուլն անցկացվելու է «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հեռուստաշոուի ձևաչափով, որի ընթացքում 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողները՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ:

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և աջակցություն կստանան մրցույթի գործընկերների կողմից։

Նախատեսվում է, որ մրցույթը կդառնա ամենամյա: Մրցութային ուղղությունները հանրային քվեարկությունների միջոցով ամեն տարի կարող են փոխվել: Բացի այդ, ամեն տարի մայիսին Գյումրիի Բարեկամության զբոսայգում կանցկացվի Վարպետների փառատոն, որին մասնակցություն կունենան ինչպես մրցույթի հաղթող վարպետները, այնպես էլ նախորդ փուլերի մասնակիցները։

«Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը: Մրցույթի գործընկերն է «Արմենիա» հեռուստաընկերությունը: Մրցույթը նպատակն արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրայնացումն է, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումը։

Մրցույթի կազմակերպիչները համագործակցելու են հանրապետության բոլոր մարզերի ու համայնքների հետ՝ ընտրելու և ներգրավվելու համար լավագույն վարպետներին:

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031