Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի մեծ ֆարս դժվար է պատկերացնել․ հազարավոր ոստիկաններով պաշարված «Մարիոտ» հյուրանոցում ընթանում է «Ժողովրդավարության հայկական ֆորումը». Լիլիթ Գալստյան

Մայիս 20,2022 15:05

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրում է. «Ավելի մեծ ֆարս դժվար է պատկերացնել․ հազարավոր բազմագույն բերետավոր ոստիկաններով պաշարված «Մարիոտ» հյուրանոցում, դիվանագիտական կորպուսի և նփ-ի մասնակցությամբ ընթանում է «Ժողովրդավարության հայկական ֆորումը»։

Վստահաբար այստեղ են մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առատորեն գրանտավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից ու քար լռություն պահպանել Հայաստանում բռնաբարվող ժողովրդավարության առնչությամբ։

Կեցցե՜ ազգային և պետականակառույց ժողովրդավարությունը, ինձ համար եղկելի է այն «ժողովրդավարությունը», որ ներմուծվել է՝ կազմաքանդելու իմ պետությունն ու Հայրենիքը»։


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Օհ տիկին իսկ կոալիցված ժամանակ երբ փողոցում ու ընտրատեղամասում տասնամյակներով բռնաբարվում էր ժողովրդավարությունը, դուք դա չէիք նկատում։ Ձեզ վերադարձ չկա։ Դուք անցյալ եք, ամոթալի անցյալ և եթե դուք չեք “հիշում” մենք միշտ կհիշենք։ Գյումրեցի ծերուկներին ծեծելով և պնդելով որ լավ եք արել դուք իսկը ժողովրդավարության մարմնացում եք

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031