Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. Ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարումն ունենալու է աղետալի հետևանքներ

Մայիս 20,2022 14:44

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարումը ունենալու է աղետալի հետևանքներ Արցախի հիմնահարցի լուծման համար: Տարբեր պատասխանատու գերատեսչությունների, այդ թվում՝ ԱԳՆ–ի կողմից հրապարակվող մամլո հաղորդագրություններից ակնհայտ է, որ հայկական կողմը ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրված սկզբունքը փոխարինել է «արցախահայության իրավունքներ» անորոշ տերմինաբանությամբ:

Այս քաղաքականությունը՝
1.Հակասում է հենց իշխող ուժի ծրագրին, որտեղ նշված է՝ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից»։

2.Հակասում է Հայաստանի և Արցախի պետական և անվտանգային շահին: Սա ուղիղ գործիք է դառնալու Ադրբեջանի ձեռքում՝ խաբելու միջազգային հանրությանն՝ ասելով, որ կապահովի իրավունքներ, իսկ հետո կիրագործի կամ էթնիկ զտում կամ էլ՝ հայաթափում: Չի կարող Բաքուն որևէ երաշխիք տրամադրել, քանի որ հայի հանդեպ ատելության քարոզը իրականացվում է պետության կողմից, այսինքն՝ կա ատելության քարոզի ինստիտուցիոնալիզացում: Դա նույնն է, որ Հիտլերն ասեր՝ ես կապահովեմ հրեաների անվտանգությունը ու իրեն հավատային:

3.Չի բխում միջազգային հանրության պահանջից, չկա նման պահանջ, դա ակնհայտ է, դեսպանների, տարբեր իրավասու անձանց հրապարակային հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Ավելին, այս տարիների ընթացքում հենց նույն միջազգային հանրությունն է ամրագրել ինքնորոշման իրավունքի դրույթը՝ որպես խնդրի լուծման երեք սկզբունքներից մեկը: Այսինքն՝ դրանից հրաժարումը բացառապես իշխող ուժն է անում՝ հերթական փորձանքը բերելով մեր պետության գլխին:

4.Եթե սա դարձավ հստակ քաղաքական գիծ, ապա հետագայում, ով էլ գա իշխանության շատ բարդ է լինելու ետ պտտել անիվը:
Եթե իշխողն ուժը փոքր-ինչ հեռատեսություն և խելամտություն ունենար կամ պետական շահի մասին մտածելու ունակություն, այս պահին հնարավորինս կսառեցներ հարցը, չէր շտապի, որևէ պայմանագիր կամ թուղթ ստորագրել, որով Արցախը կդիտվի Ադրբեջանի մասին: Դրա համար բոլոր հիմքերը կան, օրինակ՝ ՄԱԿ–ի Արդարադատության դատարանում ընթացող մեզ համար շատ կարևոր գործընթացը, որը մի քանի տարի տևելու է: Եթե դատարանը որոշեց, որ Ադրբեջանը ռասայական պետություն է, ուրեմն չի կարող երբևէ Արցախը դիտվել Ադրբեջանի մաս: Այստեղ կկիրառվի «անջատում հանուն փրկության» թեզը:

Մենք իսկապես ունենք հնարավորություններ, և ես որևէ կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչու են այսպես կորսվում մեր բոլոր լծակները, ինչո՞ւ է Փաշինյանը շարունակ հետ կանգնում մեր պետական շահից՝ վտանգելով Արցախում մեր հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը, ես իրոք որևէ ռացիոնալ բացատրություն չեմ կարող գտնել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031