Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարիոթում այս պահին ֆանտաստիկայի ժանրի քննարկում է, որին մասնակցում է Հայաստանում ամենալավ հեքիաթասաց Նիկոլ Փաշինյանը». Մամիջանյան (տեսանյութ)

Մայիս 20,2022 14:17

Ինչպես տեղեկացրել ենք, ընդդիմադիր պատգամավորները մտան «Արմենիա մարիոթ» հյուրանոց, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ժողովրդավարության հայկական համաժողովին: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մտան հյուրանոց, բայց ՊՊԾ-ն թույլ չտվեց մտնել միջոցառման սրահ ու մասնակցել քննարկմանը՝ պատճառաբանելով, որ Freedom house-ի հետ անցկացվող այդ համաժողովի մասնակիցների ցուցակում իրենք չկան:

Հյուրանոցից դուրս գալուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ շենք կարողացան մտնել, որովհետեւ ժողովուրդը կանգնած էր իրենց մեջքի հետեւում. «Առանց ձեր աջակցության ու ներկայության այս պատը չէինք կարողանալու ճեղքել: Ներս մտնելուց հետո այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնում չկարողացանք հանդիպել այն մարդկանց, ովքեր ասում էին, որ սատարում են 2018-ը, 2021-ը: Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ Լենա Նազարյանը, ով դեռ պատգամավոր չէր, շատ հանգիստ ներս էր մտնում տարբեր միջոցառումների ժամանակ, ԵՄ տարբեր ներկայացուցիչների առաջ ներկայացնում էր իր պատկերացրածը: Հիմա այսպես կոչված ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ընդդիմադիր պատգամավորները չկարողացան հասնել նրանց»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն էլ բողոքեց, որ համաժողովին մասնակցելու, ներս մտնելու համար ԱՄՆ դեսպանատունը, Freedom house-ը ցուցակ է տվել, որտեղ ձեւի համար մի հատ ընդդիմադիր մարդ չկա. «Իրենք մենակ ուզում են լսել իշխանական կարծիք, հո դուք գի՞ժ չեք, ամո՛թ»:

Աննա Գրիգորյանն ասաց, որ իրենց շնորհիվ Նիկոլ Փաշինյանը գողեգող է պտտվելու Հայաստանում ու քննարկումներ անելու է բացառապես փակ դռների հետեւում»: Նա 16:30-ին քաղաքացիներին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ այսուհետ Փաշինյանն իր «խղճուկ կյանքը» շարունակելու է փակ դռների հետեւում, մինչեւ ժողովրդի հաղթանակը արձանագրի: Լրագրողները խոսքի ազատությունից հարցրեցին, Մամիջանյանը պատասխանեց, որ գոյություն չունեցող բաներ չի քննարկելու. «Մի հատ էլ կարո՞ղ է ժողովրդավարությունից հարցնեք, ես գիտաֆանտաստիկա գրող չեմ: «Մարիոթում» այս պահին ֆանտաստիկայի ժանրի քննարկում է այս պահին՝ հեքիաթասացություն, թե ինչքան հրաշալի երկիր է Հայաստանում, 30 քաղբանտարկյալ Հայաստանում չկա, ցույցի ժամանակ մեր քաղաքացիներին ուժի բիրտ կիրառումով քաղմասեր չեն տանում եւ այլն: Մի խոսքով, հեքիաթասացության հերթական ժանրն է, որին մասնակցություն է ունենում Հայաստանում ամենալավ հեքիաթասաց ու սուտասան Նիկոլ Փաշինյանը: Ամեն ինչ օրինաչափ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hovo says:

    Օօօ ջահել ջան, հեքիաթասաց դու պետք ա քո հոգևոր հայր Սերժիկին լսեիր։ Այ հեքիաթասացը նա է

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031