Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին «Մարիոթի» մոտ դիմավորեցին սուլոցներով. ընդդիմադիր պատգամավորները մի կերպ մտան հյուրանոց՝ ցուցապաստառներով (ֆոտոշարք)

Մայիս 20,2022 13:04

Դիմադրության շարժման մասնակիցները «Արմենիա մարիոթ» հյուրանոցի մոտ սուլոցներով, «ամոթ» վանկարկումներով դիմավորեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը մասնակցում է ժողովրդավարության հայկական համաժողովին: Փաշինյանը հյուրանոց մտավ հետնամուտքով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ Փաշինյանը մտել է գաղտագողի, շրջանցելով քաղաքացիներին ու դա է իր պատկերը. «Հիշո՞ւմ եք, այս մեկն ասում էր, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է: Հիմա ԱԺ պատգամավորները, ովքեր ունեն անձեռնմխելիություն, մտնելու են ներս՝ Մարիոթի շենք»:

Աննա Գրիգորյանի հետ էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, «Հայաստան» խմբակցությունից Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդեւանյանը եւ այլք:

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action n front of the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action in front of the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action in front of the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action in front of the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action in front of the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Ոստիկանները շղթա էին կազմել ու թույլ չէին տալիս այն ճեղքել: Պատգամավորները բանակցեցին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի հետ: Այնտեղ էր նաեւ փոխոստիկանապետ Արթուր Մարտիրոսյանը: Խամոյանն ու Վարդեւանյանը հորդորում էին բացատրել՝ ո՞րն է խնդիրը, որ պատգամավորների առաջ ճանապարհը փակում են ու թույլ չեն տալիս հյուրանոց մտնել: Հովհաննիսյանն էլ պատասխանում էր, թե՝ հարցեր մի տվեք:

Հետո թույլ տվեցին միայն պատգամավորներին մտնել՝ առանց ցուցարարների ու առանց լրագրողների: Մամիջանյանը հայտարարեց, որ մտնում են՝ ցույց տալու Հայաստանի ժողովրդավարության իրական վիճակը:

Ներս մտնելուց հետո ընդդիմադիր պատգամավորներին դիմավորեցին պետական պահպանության ծառայության աշխատակիցները՝ թույլ չտալով մտնել միջոցառման սրահ: Նրանք ասում էին, որ սա հատուկ միջոցառում է, ու այդ պատգամավորների անունները ցուցակում չկան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031