Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք ժողովրդավարության պաշտպան չեք, այլ՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանների»․ ցուցարարները՝ ԱՄՆ դեսպանին (ֆոտոշարք)

Մայիս 20,2022 12:47

Ընդդիմության՝ այս շրջանում կալանավորված եւ ձերբակալված անձանց լուսանկարներով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Դիմադրության շարժման մասնակիցներն այսօր Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա մարիոթ» հյուրանոցի դիմաց են։ Սպասվում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ժողովրդավարության հայկական համաժողովը։ Ցուցարարները ցանկանում են բարձրաձայնել, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը ոտնահարված է։

«Այս մարդիկ ժողովրդավարության խոստումներով եկան իշխանության, իսկ այսօր ՀՀ-ն ժողովրդավարության ճգնաժամի մեջ է։ Իշխանությունը տեղաշարժվում է միայն ոստիկանական պատնեշներով, քաղաքի կենտրոնում մարդուն գցում են մեքենայի տակ ու շարունակում ճանապարհը։ Սա է սրանց խոստացած Հայաստանը, որն «ապագայի» անվան տակ հրամցրին մեզ»,-բարձրախոսով հայտարարեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանը։

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action demanding a meeting with the President of Lithuania Gitanas Nausėda in front of the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action demanding a meeting with the President of Lithuania Gitanas Nauseda in front of the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը գնում հանդիպում է բռնակալ Ալիեւին, հետո գալիս ու ժողովրդավարության դասեր տալիս։ Եթե ժողովրդավարության կողմնակից ես, ինչպե՞ս ես հանդուրժում մի իշխանության, որը ժողովրդավար երկրի տարածքները տալիս է բռնապետական Ադրբեջանին։ Ժողովրդավարության դասերն Արցախից դո՛ւք պետք է սովորեք, ոչ թե մենք»,-իր հերթին ասաց ռեժիսոր, «Միտքս՝ Արցախին» շարժման համահիմնադիր Հովհաննես Իշխանյանը՝ դիմելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը։

Նրա խոսքով՝ համաժողովի մասնակիցները, ԱՄՆ դեսպանը պաշտպանում են մի իշխանության, որի ժամանակ ոտնահարվել են մարդու՝ միջազգային կոնվենցիաներով ամրագրված բոլոր իրավունքները․ «Դուք ժողովրդավարության պաշտպաններ չեք, այլ թուրք-ադրբեջանական ցեղասպանների»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031