Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեզ համար վրդովեցուցիչ է՝ հայրենի գործող իշխանապետը ոստիկանությանը և դատաիրավական համակարգին ներքաշել է հանցավոր տեղապտույտի մեջ. «Ժառանգություն»

Մայիս 20,2022 12:53

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն

Այսօր գործող վարչախումբն ու իր խմբապետը «ժողովրդավարության հայկական ֆորում» ծխածածկույթի տակ հերթական ձեռնածությունը կյանքի են կոչում՝ առանց որեւէ ընդդիմադիր խոսքի հնարավորության: Տեղի ունեցածը մեր երկրում ժողովրդավարության բազմակողմանի նահանջի դրվագներից սոսկ մեկն է, ինչը «Ժառանգություն» կուսակցությունը դիտարկում է Հայաստանում ակնհայտորեն ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող գործընթացներից միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է մայրաքաղաք Երեւանում ընթացող բողոքի ակցիաների շրջանակում ՀՀ ոստիկանական ուժերի կողմից իրականացնող իրավակիրառ գործողություններում օրենքի եւ մարդու իրավունքների հետ կապ չունեցող անհամաչափ ուժի եւ բռնությունների դեպքերը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ու խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մեզ համար վրդովեցուցիչ է՝ հայրենի գործող իշխանապետը ՀՀ ոստիկանությանը եւ դատաիրավական համակարգին ներքաշել է հանցավոր տեղապտույտի մեջ: Քաղաքական հայացքների համար բանտարկությունների օր օրի ընդարձակվող անվանացանկն, ինչպես նաեւ մեզ պատուհասած 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամների նկատմամբ քրեադատավարական գործընթացներ սկսելը դուրս են բարոյական բոլոր չափորոշիչներից՝ հիմք ստեղծելով ինքնադատաստանի վտանգավոր նախադեպի հնարավորության համար:

Մեկ ամսվա ընթացքում երկու անգամ եւ միլիարդավոր դրամների պարգեւավճարով ջնարակապատ ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ Հայաստանի գործող վարչախումբը ի ցույց է դնում սեփական թուլությունը եւ սնանկությունը՝ ի վիճակի չլինելով պարպել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների արդարացի ցասումը: Արձանագրում ենք, որ մեր ձեռքի տակ գտնվող նյութերը որեւէ կապ չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության հետ:

Երախտիքի եւ շնորհակալության խոսքեր հղելով օրենքի եւ իրավունքի շրջանակում պետությանը եւ հասարակությանը ծառայություն մատուցող ոստիկանությանը եւ իրավապահ մարմիններին՝ կո՛չ ենք անում, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության տիրույթում գործող միջազգային բոլոր կառույցներին անկողմնակալ գնահատական տալ Հայաստանի գործող վարչախմբի ոչ համաչափ գործողություններին, ինչպես նաեւ՝ ՀՀ դատախազությանը եւ վարչական վերահսկողությամբ օժտված բոլոր պատկան ատյաններին պատշաՃ քննության ենթարկել ոստիկանի ուսադիրները խուլիգանի մատնոցի հետ շփոթած մի քանի ստահակների անիրավաչափ գործողությունները ՀՀ ԱԺ պատգամավորների, լրագրողական տիրույթի մեր գործընկերների, ինչպես նաեւ խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակից մեր հայրենակիցների նկատմամբ:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031