Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բաժիններից մեկում մայիսի 19-ին ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ս․ Գ․-ի գրությունը։ Aravot.am-ի տեղեկություններով, ըստ գրության, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մ․ Ս․-ն ֆեդերացիայի տարեկան հաշվետվության պետական բյուջեից յուրացրել է 3.000.000 դրամ՝ որպես պատրվակ օգտագործելով մարզական հավաքը։ Ենթադրյալ յուրացման դեպքը վերաբերում է 2020թ․-ին։
Այս առիթով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։