Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանի բժշկական կենտրոնի բժշկուհին խաբե՞լ է քաղաքացուն․ ահազանգ ոստիկանությանը

Մայիս 20,2022 11:12

Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 19-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Հ. Ա.-ն դիմել է Կապանի ոստիկանության բաժին՝ տեղեկացնելով, որ իրենից խարդախությամբ գումար են կորզել։ Պարզվել է, որ  խարդախությունը ծառայության բերումով կատարել է Կապանի բժշկական կենտրոնի ուռուցքաբան-թերապեւտ Ա․Փ․-ն։

Բժշկուհին Հ.Ա.-ից, դեղորայք տրամադրելու նպատակով, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է 205.000 դրամ։ Արդյունքում՝ ոչ դեղորայքն է հատկացրել, ոչ էլ գումարը հետ վերադարձրել։

Դեպքի առնչությամբ  նյութեր են նախապատրաստվում, բժշկուհի Ա․Փ-ն ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031