Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. գնումների մասին օրենքի խախտումներ, իրարամերժ որոշումներ

Մայիս 20,2022 10:10
shinararutyun

Aravot.am-ի տեղեկություններով, Արարատի մարզի դատախազությունից ստացվել է գրությունն, որ ստուգման նպատակով ուղարկվել է Դարակերտ համայնքի նախկին ղեկավար պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ Մասիս համայնքի ղեկավարի գրությունը, թե հունվարի 12-ի կարգադրությամբ ստեղծված ակտիվների և պարտավորությունների գույքագրման հանձնաժողովին է փոխանցվել գնման ընթացակարգի փաթեթ:

Նախնական ուսումնասիրությամբ՝ փաթեթում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ գնումների մասին գործող օրենսդրությանը, մասնավորապես պայմանագրերում գնման գործընթացը կազմակերպվել է Դարակերտ համայնքի Կենտրոնական փողոցի թիվ 20 հասցեում գտնվող շինության վերակառուցման և կապիտալ նորոգման համար, սակայն փաստացի նշված շինությունը գտնվել է Դարակերտ համայնքի Կենտրոնական փողոցի թիվ 19 հասցեում, իսկ այդ շինության շինարարական աշխատանքները ապրիլի 25-ի դրությամբ ամբողջությամբ ավարտված չեն եղել:

Ըստ նույն աղբյուրի, 2021 թ. նոյեմբերի 27-ին նոտարական կարգով կնքված պայմանագրի հիման վրա տարածքը ամսեկան 10.000 ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել է վարձակալության, ընդ որում առկա է վարձակալության մրցույթում հաղթող ճանաչելու մասին Դարակերտ համայնքի ղեկավարի նույն օրը կայացված երկու իրարամերժ որոշումներ:

Հետաքննության խմբի ավագ տեսուչը ներկայացրել է զեկուցագիր:

Նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031