Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր»

Մայիս 20,2022 09:43

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր
Գլոբալ առումով, Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր: Փորձեմ հիմնավորել:

1.Հարաբերությունների հաստատման 30 ամյակը լուրջ առիթ էր՝ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց:

2.Հաշվի առնելով 30 ամյա հոբելյանը, ամերիկացիները պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել: Ցավոք, այդ հանդիպումը չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ մեր շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:

3.Դրա փոխարեն ստորագրվեց Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որը Հայաստանի կենսական շահերի հետ որևէ աղերս չունի՝ այն ամերիկյան օրակարգ է և ամերիկացիներն այդ փաստաթուղթը ստորագրում են տասնյակ զարգացող պետությունների հետ:

4.Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Ինչպես նկատում եք, իր փոխարեն դա ամերիկյան կողմն է անում:

5.Կոնգրեսի մասով: Դուք ուրիշ կոնգրեսականների կամ սենատորների անուններ չգիտե՞ք: ԱՄՆ-ում կան 100 սենատորներ և 435 կոնգրեսականներ: Նոր ընկերներ ձեռք բերելու ցանկություն չունե՞ք: Ինչո՞ւ եք անընդհատ նույն տասնյակի հետ շփվում:

6.Միրզոյանի հետ հանդիպում էր կազմակերպվել Atlantic Council ուղեղային կենտրոնում (դուք ուրիշ ուղեղային կենտրոն չգիտե՞ք) որին մասնակցեցին ընդամենը 20 հոգի, այդ թվում դեսպանության աշխատակազմը և պաշտոնական պատվիրակությունը՝ զբաղեցնելով սենյակի կեսից ավելին:

7.Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում: Մասնավորապես մեսիջներ, որոնք վերաբերել են կառավարության բարեփոխումներին ամերիկյան աջակցությանը: Այս նախադասությունը լսել են Հայաստանի անխտիր բոլոր կառավարությունները՝ սկսած Վազգեն Մանուկյանի կառավարությունից: Դրանից օգուտ քաղել է պետք, ոչ թե այն ներքաղաքական մեսիջի վերածել:

Հ.Գ. 1. Ակտիվ ճամփորդություն դեռևս չի նշանակում արդյունավետ դիվանագիտություն:

Հ.Գ. 2. Սխալ էր այդպիսի կարևոր առիթով ու այդ տեսակ խղճուկ օրակարգով Վաշինգտոն մեկնելն ու փամփուշտ սպառելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031