Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսպիսի ճակատագրական վիճակ՝ Արցախի եւ Հայաստանի համար, ինչպիսին ունենք այսօր, շատ հազվագյուտ է եղել

Մայիս 20,2022 14:00
zinvor

Չափազանց ցավոտ են ողբերգական մահերը, երբ խախտվում են բնական հանգամանքները, որոնք բերում են արհեստական մահերի, մեծագույն ցավ պատճառելով մահացողի հարազատներին: Երբ ինչ-որ տարիքից սկսած երեխայի գիտակցությունը ձեւավորվում է, այդ ժամանակից սկսած նա պետք է շափազանց զգոն լինի եւ հնարավորինս խոչընդոտի արհեստական գործոնների մուտքը մարդու կյանք, որպեսզի դրանք չկարողանան իրենց սեւ գործն անել եւ ժամանակից շուտ ընդհատել նրա կյանքը: Սա մի անվերջանալի թեմա է, ուստի փորձենք այն տեղակայել 2020թ. արցախյան պատերազմից մինչեւ այս օրերը տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: 44-օրյա պատերազմի ընթացքում ականատես եղանք մեր մատղաշ զինվորների հերոսական պայքարին, ովքեր գիտակցելով, որ հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ մաքառելով հասել է նրան, որ այլեւս ունի Արցախի եւ Հայաստանի անկախ հանրապետություններ, որոնց վրա, ցավոք, այսօր սեւ ամպեր են կուտակված ու դրանց փրկության միակ ճանապարհը պայքարն է՝ անգամ կյանքը չխնայելու գնով, որին եւ ականատես եղանք այդ պատերազմում:

Մեր պատանի հերոսները հրաշալիորեն գիտակցում էին, որ մահը դեռ շատ հեռու է իրենցից, սակայն եթե նրանք վախենային մահից, ապա թուրքը հերթական անգամ մորթելու էր՝ որքան հնարավոր է բազում հայերի, գրավելու էր մեր տարածքները եւ փորձելու էր ստրկացնել նրանց: Հենց այս գիտակցումով նրանք չվախեցան իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհելուց, իրենց՝ կյանքի երանելի հաճույքներից ընդմիշտ զրկելով ու իրենց վրա համարձակորեն ընդունելով մահվան սարսափը, դրանով զրոյացնելով կյանքի եւ մահվան միջեւ ընկած տարածությունը, հավերժական տեղ զբաղեցնելով անմահների պատվավոր ցանկում: Արցախյան պատերազմից մինչ այսօր հայ-ադրբեջանական հարաբերությունները հիմնականում ընթանում են ի վնաս Հայաստանի եւ բանը հասել է այնտեղ, որ իշխանությունները համաձայնել են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի կազմում նաեւ Արցախը, ինչպես նաեւ Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերից մի շարք գյուղերի հանձնումը թշնամուն: Եվ այսքանից հետո մեր ժողովրդի մի ստվար հատվածը իսպառ մոռանալով Արցախյան երկու պատերազմների ընթացքում մեր տասնյակ հազարավոր զոհերին, կուլ է տալիս իշխանության կողմից հարթակ նետած կեղծ խայծը՝ «Խաղաղության դարաշրջանի» գաղափարը եւ չի ընդվզում Արցախի եւ Հայաստանի մի շարք տարածքների կորստի դեմ: Ինչ է, իրենք յուրահատուկ են, իրենց կյանքն ավելի արժեքավոր ու թանկ է, քան այն մարդկանց կյանքը, ովքեր հանուն Արցախի ու Հայաստանի դուրս են եկել պայքարի, ովքեր պատրաստ են արհեստականորեն ընդհատել իրենց տրված կյանքի եւ նրան հետապնդող մահվան միջեւ ընկած տարածությունը:

Այսպիսի ճակատագրական վիճակ՝ Արցախի եւ Հայաստանի համար, ինչպիսին ունենք այսօր, շատ հազվագյուտ է եղել, այնպես որ՝ որեւէ մեկի կյանքը հավերժ չէ եւ եթե չհասկանանք պահի լրջությունը եւ հանուն Արցախի ու Հայաստանի դողանք մեր կյանքի վրա եւ փորձենք մահն իսպառ հեռու պահել մեզանից, ապա հետագայում բազմապիսի պատիկներով ավելի մահեր ենք տալու՝ չհաշված մնացած նյութական եւ բարոյական վնասները: Պետք է զգոն լինենք եւ երբեք չմոռանանք, որ միեւնույն է՝ կյանքն ու մահը միշտ անբաժան են, մահը մշտապես հետեւում է կյանքին եւ այսօր՝ հանուն հայրենիքի զոհվելու համար ափսոսալով մեր կյանքը՝ մի քիչ ավելի հեռու պահելով մահը, միեւնույն է, երբեւէ պարտադրված կորցնելու ենք այն, սակայն ունենալու ենք չափազանց ավելի անգամ շատ զոհեր ու բազմապիսի այլ կորուստներ: Սիրելի հայեր, միեւնույն է՝ կյանքն ու մահը սոսնձված են միմյանց, այնպես որ, հանուն հայրենիքի փրկության ամեն ինչ ներդրեք, ոչինչ մի խնայեք եւ եթե կարիքը լինի, ջնջեք կյանքի ու մահվան միջեւ ընկած տարածությունը եւ պատվով ազատեք հայրենիքը ենիչերիներից …

Պահը ճակատագրական է, հանուն հայրենիքի բերեք չափսոսանք անգամ մեր կյանքը, քանզի կյանքը հավերժական չէ եւ ցանկացած մեկս՝ այսօր, թե վաղը, հրաժեշտ ենք տալու կյանքին ու երանի նրան, ով իր կյանքը կզոհի հանուն հայրենիքի փրկության:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031