Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար. ՔՊ խմբակցության պատգամավոր

Մայիս 19,2022 23:23

Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար: Վերջին տարիներին նկատելի է կազմակերպության աճող դերը թե՛ Հայաստանում եւ թե՛ տարածաշրջանում. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 19-ին, որին մասնակցել է նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Freedom House-ի կողմից իրականացվող ծրագրերը բավականին արդյունավետ են: Նա նշել է, որ Հայաստանը հետեւում է կազմակերպության բոլոր զեկույցներին՝ ընդգծելով, որ դրանք, ինչպես նաեւ մյուս միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները, ուղենիշային են Հայաստանի համար:

Թագուհի Ղազարյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպան կազմակերպությանը վերջին շրջանում կազմակերպած խոսքի ազատությանն առնչվող արդյունավետ քննարկումների համար: Նրա խոսքով՝ գործադիրի եւ օրենսդիրի ծրագրերում է ունենալ մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների ռազմավարության ամբողջական հայեցակարգ: Պատգամավորը մանրամասն ներկայացրել է 2020 թ. ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, ինչպես նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները: Նա նաեւ անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին:

Մարկ Բեհրենդտը նշել է, որ բազմաթիվ անգամներ է եղել Հայաստանում եւ լավ է ճանաչում Հայաստանը: Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին՝ նա նշել է, որ ամբողջ աշխարհում բավականին դժվարին ժամանակներ են: Մարկ Բեհրենդտի խոսքով՝ Freedom House-ը կշարունակի աշխատել՝ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ, ինչպես նաեւ կաջակցի նոր գաղափարների իրագործմանը: Կազմակերպության համար կարեւոր է թե՛ Հայաստանը եւ թե՛ տարածաշրջանը:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031